Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԷՐՈՍ ՌԱՄԱԶՈՏԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԷՐՈՍ ՌԱՄԱԶՈՏԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ


«Perfetto-2016» համաշխարհային շրջագայությունների շրջանակներում ապրիլի 26-ին առաջին անգամ Երեւանում ելույթ կունենա իտալացի հանրաճանաչ երգիչ, կոմպոզիտոր ԷՐՈՍ ՌԱՄԱԶՈՏԻՆ: Ինչպես տեղեկացնում է համերգի կազմակերպիչ «Forpostart» ընկերության տնօրեն Զառա Մխեյանը, իտալացի երգիչը Հայաստանի կժամանի անձնական ինքանթիռով եւ իր հետ կբերի նաեւ խոհարարին.«Այս մասշտաբի համերգ-շոուի Հայաստանում դեռևս ականատես չենք եղել: Այստեղ խոսք է գնում 160 տոննա տեխնիկայի մասին է, որը ներառում է հնչյունային եւ լուսային սարքավորումներ, ինչպես նաև հատուկ բեմ: Է. Ռամազոտիի շոուն մշտապես ենթադրում է տեսարժան ու աչք շոյող բեմական ձեւավորում, առանձնահատուկ համատարած լուսահեղեղ, հրավառություն, հոյակապ բեմական հագուստ եւ ամենակարևորը՝ հիասքանչ երաժշտություն եւ ոճ: Համերգը լինելու է 2016 թվականի իրադարձությունը»,-նշեց Զ. Մխեյանը:

Ռամազոտին հայտնի է աշխարհին իր քնարական բալլադներով: Ամբողջ կարիերայի ընթացքում երգիչը վաճառել է ավելի քան 40 միլիոն ձայներիզ եւ այս պահին համարվում է Իտալիայի ամենահաջողակ երգիչներից մեկը համաշխարհային երգարվեստում:

Ռամազոտիի համերգը 2016 թվականին Երեւան կբերի  բազմաթիվ երկրպագուների, որոնց երգիչը կուրախացնի իր նոր երգացանկով եւ հոյակապ համերգային շոուով: Նրա յուրօրինակ ձայնը ծանոթ է փոփ երաժշտության սիրահարներին, իսկ երգերի տեսահոլովակներն անտարբեր չեն թողնում ամենադիտվող երաժշտական հեռուստաալիքների լսարանին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ