Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՊՈԼՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՅՍՕՐ ԿԱՆԳԱՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՋ

Արխիվ 12-16

ՊՈԼՍԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՅՍՕՐ ԿԱՆԳԱՆԱԾ Է ԼՈՒՐՋ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՋ


Ըստ արվեստաբան, գեղագետ ԼԵՎՈՆ ԼԱՉԻԿՅԱՆԻ, այսօր Պոլսի հայկական համայնքը կանգնած է հոգեւոր-մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների առջեւ: Երբեմնի բեղուն մշակութային կյանքով ապրող պալսահայ համայնքի առջեւ այսօր ծառացած է նախ եւ առաջ երկու մարտահրավեր`

խառն ամուսնությունները եւ հայերենի նկատելի նահանջը.«Հայերենը կարծես թե դարձել է տնային լեզու, տեղի հայության միայն 18 տոկոսն է խոսում հայերեն, երիտասարդների`9 տոկոսը: Վարժարաններում հիմնական լեզուն թուրքերենն է, իսկ հայերենը դարձել է օտար լեզու»,-նշեց Լ. Լաչիկյանը: Նրա խոսքով`Պոլսում հայկական համայնքի թիվը գնալով նվազում է, ինչի հետեւանքով էլ փակվում են դպրոցներ եւ վարժարաններ: Նրա տվյալներով, եթե 100 տարի առաջ Պոլսում բնակվում էր 150 հազար հայ, ապա այսօր  տեղի 18 մլն բնակչության մեջ հայերի թիվը հասնում է 50 հազարի.«Այս թվով ինչպե՞ս կարող ենք տեր կանգնել մեր հսկա ժառանգությանը»,-հարցնում է արվեստաբանը եւ առաջարկում մշակութային գրոհ կազմակերպել Թուրքիայի վրա` Հայաստանի մշակութային ազնվական դիմագիծը ներկայացնելու համար.«Այս առումով մենք թույլ կամ վատ ենք աշխատում: Հայոց ցեղասպանությունից հետո նվաղած հայական համայնքին պետք է հզոր լիցքեր հաղորդել: Կորցնել պոլսահայ համայնքը,նշանակում է կորցնել արեւմտահայության վերջին մնացորդները»,-ընդգծեց Լ. Լաչիկյանը:

Քանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆՏ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ այն կարծիքին է, որ Պոլսի հայկական համայնքի թիվը նվազում է, քանի որ հայերը վստահություն չունեն թուրքերի նկատմամբ.«Ոչ միայն հայերը, այլեւ բոլոր ազգերը չունեն վստահություն: Թուրքին վստահում են միայն մեկ կրոնի`իսլամի կրողները: Մենք Թուրքիայում ստեղծեցինք հզոր մշակույթ, նրանք դրանով սնվեցին,  հետո դարձան վայրենի: Այսօր Թուրքիան վատ վիճակում է, որովհետեւ աշխարհը զզվեց նրանից»,-նկատեց քանդակագործը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ