«ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԹԵՎԸ» ՄՏԱԾՈՒՄ Է, ՀՅԴ-Ն ՍՊԱՍՈՒՄ ՀԱԿ-Ի ԴԻՄՈՒՄԻՆ
Արխիվ 12-16«ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԹԵՎԸ» ՄՏԱԾՈՒՄ Է, ՀՅԴ-Ն ՍՊԱՍՈՒՄ
ՀԱԿ-Ի ԴԻՄՈՒՄԻՆ
Լրագրողներն այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից պարզեցին` միացե՞լ է ՀԱԿ-ի նախաձեռնությանը Սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները վիճարկելու պահանջով: Ես չգիտեմ` դեռ մտածում եմ, դեռ չեմ որոշել:
«Իրավունք»-ը հակադարձեց` ընդդիմադիր ՀԱԿ-ի պահանջը հանրաքվեի արդյունքները չեղյալ համարելն է: «Ես հիմա չեմ խոսում, հարցազրույց չեմ տալիս»,- պատասխանեց ԲՀԿ պատգամավորն արագ հեռացավ:
«Իրավունք»-ը ԲՀԿ պատգամավոր, նոր սահմանադրությանը դեմ Վահե Հովհաննիսյանից էլ փորձեց պարզել` նա միացե՞լ է, թե ոչ ու կրկին. «Ես հարցազրույց չեմ տալիս»,- ասաց ուրբաթախոս պատգամավորը եւ կրկին հեռացավ:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ մինչեւ չծանոթանան ՀԱԿ-ի դիմումի բովանդակությանը, պատրաստ են քննարկել: Բայց չեն ընդունում ՀԱԿ-ի որդեգրած ոճը, որով ցանկանում են պարտադրել քաղաքական ընդդիմադիր ուժերին միանալ իրենց նախաձեռնությանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk