«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը Իրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը» Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրա Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է

Ինչպես են նշում Սուրբ Զատիկը եզդիները. «Նեղացածները պետք է լեզու գտնեն միմյանց հետ»

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՆՇՈՒՄ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ԵԶԴԻՆԵՐԸ. «ՆԵՂԱՑԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԵԶՈՒ ԳՏՆԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ»

 

Երեկվանից` դեկտեմբերի 15-ից, սկսվել է եզդիական կրոնական տոներից «Այդա Էզդիյի» (Սլթան Էզիդի) սուրբ տոնը, որին նախորդում է եռօրյա ծոմապահությունը: Ամեն եզդի պետք է հետեւի եռօրյա ծոմապահությանը, եւ դա իր համար պարտադիր պայման պետք է համարի: Եզդիական այս կարեւոր տոնի մասին մանրամասներ պարզելու համար, «Իրավունքը» դիմեց ՄԱԷ խմբի հայաստանյան ներկայացուցիչ, «Եզդի ազգի ցեղասպանությունը կամ Շանգալի մղձավանջը» գրքի հեղինակ ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՆ, ով նախեւառաջ նշեց. «Առհասարակ ծոմապահությունը ոչ պարտադիր պայման է համարվում, բայց այդ հանգամանքը չպետք է ստիպի իրեն մաքուր եզդի համարող անհատին հրաժարվել եռօրյա ծոմից: Հին ժամանակներում կրոնական տոներին նախորդող ծոմը, պարտադիր պայման էին համարում եզդիները: Հետեւելով այդ կանոններին` մարդիկ մտածում էին, որ այդպես հոգին են մաքրում գերբնական Խուդեյի (Աստծո) հանդեպ: Ծոմապահությունը սկսվում է դեկտեմբերի 15-ից` երեքշաբթի, չորեքշաբթի եւ ավարտվում հինգշաբթի: Իսկ դեկտեմբերի 13-ին հաջորդող առաջին ուրբաթ օրը Սլթան էզիդի տոնն է (կամ կարող ենք նաեւ ասել, 3-րդ ուրբաթ օրը: Այդպես է որոշվում նաեւ Խդր Նաբիյի սուրբ տոնը): Այս տարի Սլթան Էզիդի տոնը դեկտեմբերի 18-ին է: Այն մարդիկ, ովքեր ծոմ են պահել, արեւը մայր մտնելուն պես, պետք է արդեն պատրաստվեն, սեղան նստեն եւ իրենց ծոմը ավարտին հասցնեն: Արեւը մայր մտնելուն պես արդեն թույլատրվում է հաց ուտել»: Բայց, մեր զրուցակիցը զգուշացնում է, որ նախքան սեղան նստելը, նրանք պետք է նախ լվանան իրենց ձեռքերն ու երեսը` ի նշան մաքրության, որը պարտադիր քայլ է: Նախքան հացը բերանը տանելը, կա եւս մեկ շատ կարեւոր քայլ, որ պետք է անի այդ պահին ծոմ պահողը. «Ձեռքերն ու երեսը մաքրելուց հետո, նա կանգնում է սեղանի շուրջը եւ դիմում Սլթան Էզիդին. «Սլթան Էզդի գըրտն մըն, կաբուլ կրըն տա» (Սլթան Էզդի ծոմ պահելը իմ կողմից, իմ այս քայլը ընդունելի դարձնելը քո կողմից): Այս խոսքերը ասելուց հետո միայն թույլատրվում է նստել սեղանի շուրջ եւ այդ օրվա ծոմը ավարտին հասցնել: Շատ կարեւոր նշանակություն ունի այդ տոներին հիշել մահացածներին, եւ այդ սովորույթը առկա է նաեւ հայերի մեջ: Այդ օրերին բոլոր եզդիները այցելում են նախ գերեզամաններ` շնորավորելու բոլոր հին ու նոր մահացածներին` սուրբ տոնի կապակցությամբ: Այնուհետեւ այն ընտանիքներին, ովքեր այդ տարի հարազատ են կորցրել, նրանց են այցելում իրենց հարազատներն ու բարեկամները: Այդ քայլը պայմանավորված է նրանով, որ ցույց են տալիս մահացածի ընտանիքին իրենց հարգանքը եւ խոնարհվում մահացածի շիրիմին: Դա պարտադիր պայման է: Իսկ ամենամոտ հարազատները հինգշաբթի երեկոյան`ծոմի վերջին օրը ավարտին հասցնելուց հետո, հավաքվում են (առաջ ընդունված էր եւ պարտադիր էր համարվում մահացածի տուն գնալ հոգեւորականի հետ, կլինի դա շեխ, թե փիր) եւ գնում մահացածի ընտանիքի տուն: Հարգանքի տուրք են մատուցում անդառնալի կորստի համար` այդպիսով ցույց տալով, որ իրենց կողքին են տխրության օրերին»: Իսկ ուրբաթ օրն արդեն տոն է: Ըստ Ռ. Ավդոյանի, ով նաեւ Հայաստանում Միդիա-Շանգալ Եզդիների Ազգային Միավորում ՀԿ - ի նախագահի օգնականն է, տեղեկացրեց, որ աշխարհիկ եզդիները (մրիդները` ցածր կաստա համարվող եզդի), յուրաքանչյուրը հարգելով իրենց հոգեւորականին (թե՛ շեխին, թե՛ փիրին), այդ օրը ամեն մեկը այցելում է իր հոգեւորականի սրբազան օջախ, խոնարհվում վերջիններիս տանը գտնվող սրբությունների առաջ, ապա խնդրում է իր հոգեւոր շեխին ու փիրին, որ նրանք այդ սուրբ օրը աղոթեն իրենց հոգու հանգստության համար: «Սլթան Էզիդի տոնը, տոներից մեկն է, որը եզդիների շրջանում տոնվում է շատ գեղեցիկ եւ յուրահատուկ կերպով , եթե, իհարկե, այդ տարի կորուստներ չեն լինում ինչ-որ մի ընտանիքում: Բավականին ճոխ սեղան է պատրաստվում տան տիկնոջ կողմից եւ սեղանին դրվում են տարբեր տեսակի ուտեստներ, բացառությամբ այն ամենի, որոնք ընդունված չեն Շարֆադին կրոնում եւ համարվում են արգելք», - նշում է ՄԱԷ խմբի հայաստանյան ներկայացուցիչը եւ ընգծում. «Կան շատ եզդիական մեծ գերդաստաններ, որոնք եթե այդ տարի մեռել չեն ունենում, հարազատներով եւ բարեկամներով հավաքվում են մի տեղ եւ միասին նշում այս սուրբ տոնը: Այն նշվում է շատ մեծ շուքով, շատ հաճախ երաժշտության ներքո: Միասին կենացներ են բարձրացնում տղամարդիկ եւ բոլորին մաղթում ամենալավն ու բարին: Կենացներից հատկապես կարելի է առանձնացնել այն, որ նույնիսկ ուրախության պահին չեն մոռանում հին ու նոր մահացածներին եւ առաջնահերթը շնորհավորում նրանց սուրբ զատիկը: Բոլորը միմյանց շնորհավորում են սուրբ տոնի կապակցությամբ: Այդ օրերը ամեն եզդու համար սուրբ օրեր են, եւ դա հաշվի առնելով` նա պարտավոր է հաշտվել իրենից նեղացածների հետ: Այդ օրը պետք է բոլորը ժպիտը դեմքներին լինեն` այդպիսով ցույց տալով Սլթան Էզիդին, որ իրեն դիմավորում են խինդով ու ժպիտով: Ոչ մի եզդի չպետք է այդ օրը իրեն ագրեսիվ պահի ու ինչ-որ մեկի հանդեպ թշնամաբար լցվի, ընդհակառակը, այդ օրը բոլոր իրարից նեղացածները պետք է լեզու գտնեն միմյանց հետ: Սուտը խստիվ արգելք է հանդիսանում այդ օրը, փոխարենը շատ կարեւոր է լինել պարզ ու մաքուր: Այդ պարզությունն ու մաքրությունը պետք է լինի հոգեպես, այլ ոչ թե դիմացինին ցույց տաս քո ձեւական վարքագիծը: Պարզությունն ու մաքրությունը շատ կարեւոր են յուրաքանչյուր եզդու համար այդ սուրբ օրերն` հանդերձյալ կյանքում իր հոգին մեղքերից մաքրելու համար»: Տոնական օրերի ամփոփ նկարագիրը տալով` Ռ. Ավդոյանը ասաց, որ չունենալով պետականություն եւ կրոնը այլ կրոնների նման սեփական ժողովրդին ներկայացնելու ճանապարհ` նմանօրինակ տոները շատ կարեւոր են եզդիների համար եւ չպետք է դարերի խորքից եկած եւ մինչ օրս դեռեւս պահպանված այս կրոնական տոների վրա ստվեր գցել, քանի որ իր տեղը այս աշխարհում մինչ օրս պահպանած այս ժողովուրդը, եկել-հասել է այստեղ հենց նմանատիպ տոների պահպանման շնորհիվ. «Չպետք է թույլ տալ, որ այս տոները հանկարծ մի օր վերանան, քանի որ սա, կարելի է ասել, մի դպրոց է եզդիների նոր սերնդի համար, որտեղ եզդի փոքրիկները դեռ փոքր տարիքից դաստիարակվեն որպես եզդի եւ առանձնանան կրոնի հանդեպ ձեռք բերված իրենց գիտելիքներով: Այնպես որ, շնորհավորում եմ բոլոր եզդիներին` «Այդա Էզդիյի» տոնի կապակցությամբ` մաղթելով առողջություն եւ ամենակարեւորը` ազատություն եւ մեծ հաջողություններ, եւ թող 2014 թվականի օգոստոսի 3-ին եզդիների հանդեպ սկսված այս քաոսը շուտ ավարտ ունենա», - եզրափակելով խոսքը հավելեց մեր զրուցակիցը: Իսկ մեզ մնում է միանալ բարեմաղթանքներին եւ շնորհավորել եզդի բարեկամ ժողովորդին` տոնի առթիվ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրաԹրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված