82-ԱՄՅԱ ԿԱԲԱԼԵԻՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 6 ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Արխիվ 12-1682-ԱՄՅԱ ԿԱԲԱԼԵԻՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 6 ԱՄՍՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ
Երգչուհի Մոնսերատ Կաբալիեին Իսպանիայում դատապարտել են 6-ամսյա բանտարկության՝ խարդախության համար, հաղորդում է ABC պարբերականը:
Նշվում է, որ 82-ամյա երգչուհին, որը փաստաթղթերով ապրում է Անդորրայում, Իսպանիայի հարկային մարմիններից թաքցրել է իր ելությներից ստացված հոնորարները:
Բարսելոնում, դեկտեմբերի 15-ին կայացած դատական լսումների ժամանակ Կաբալիեն հարկադրել են նաեւ շուրջ 255 հազար եվրոյի տուգանք վճարել: Բացի այդ, նա չի կարող կես տարի բյուջեից նպաստ ու սուբսիդիա ստանալ, հաղորդում է Lenta-ն:
Երգչուհին ներկա չի եղել դատական լսումներին՝ վկայակոչելով վատ ինքնազգացողությունը: Նա տեսաուղերձ է հղել, որտեղ ամբողջությամբ ընդունել է իր մեղքը:
Բարսելոնի դատախազությունը պարզել էր, որ Կաբալիեն արտասահմանյան համերգների պայմանագրերը կնքում էր անդորական ընկերության միջոցով, թեեւ փաստացի բնակվում է Բարսելոնում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk