Բելգիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատգամավորին հեռացրել են կուսակցությունից
Արխիվ 12-16Բելգիայում Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատգամավորին հեռացրել են կուսակցությունից
Բելգիայի «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության թուրք անդամ Մահինուր Օզդեմիրին վերջնականապես հեռացրել են կուսակցությունից։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվող Մահինուր Օզդեմիրին հեռացնել կուսակցությունից։
Նշենք, որ Մահինուր Օզդեմիրը հրաժարվել էր ստորագրել իր կուսակցության կողմից պատրաստած բանաձեւը 1915-ը որպես ցեղասպանություն ճանաչելու հետ կապված։
Մահինուր Օզդեմիրը նաեւ բոյկոտել էր ապրիլի 24-ին Բելգիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մեկ րոպե լռությամբ հարգելու նախաձեռնությունը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk