Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԱԿԱՆ «ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԱԿԱՆ «ԱՆՍԱՀՄԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

 

Երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ խորհրդարանական նիստը ընդմիջել կես ժամով, քանի որ արդեն անտանելի ու անկառավարելի էր դառնում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի պահվածքը: Սադրանքների սիրահար պատգամավորուհին այս անգամ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ բովանդակային ելույթի փոխարեն, սկսեց անհնազանդության կոչեր անել: Տեղի ունեցած միջադեպի մասին, «Իրավունքը» զրուցեց ԱԺ պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ հետ, ով այն քիչ պատգամավորներից էր, որն այդ ժամանակ ներկա էր նիստերի դահլիճում: «Գիտեք, կանոնակարգ օրենքի մեկնաբանություններով չեմ ուզում զբաղվել, բայց աշխատանքային գործընթաց է` եղավ, քննարկեցինք, անցավ: Երեւի, տեսաք հետեւանքն ինչ եղավ. հնարավորություն ընձեռվեց, որ պատգամավորն իր ելույթը ավարտի: Թեպետ, իր ելույթը դուրս էր օրակարգից եւ անհնազանդության կոչեր էին ուղղված քաղաքացիական հասարակությանը` հայտարարելով իրենց հանդիպումների գրաֆիկը: Այդպես էր ուզում, այդպես վարվեց»,- նշեց պարոն Արսենյանն ու հավելեց. «Ամեն դեպքում, սա Ազգային ժողովի` օրենսդիր մարմնի ամբիոնն է` Հայաստանի առաջին քաղաքական ամբիոնը, մի քիչ պետք է դրա սահմաններում տեղավորվել եւ հասկանալ, թե ինչքան կարելի է դուրս գալ այդ սահմաններից: Չեմ քննարկում ու չեմ քննադատում: Ամեն մի պատգամավոր ինքն է որոշում իր քայլերը»:  

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ