ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16ՀՅԴ-Ն ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԱՅԼ ՕՆԼԱՅՆ ԽԱՂԵՐ Է ՏԱԼԻՍ
Մինչ քաղաքական որոշ շրջանակներ մեղադրանքներ են հնչեցնում ՀՅԴ-ի հասցեին, թե քաղաքական «խաղեր» են տալիս, պարզվում է, որ, իրոք, վերջիններս զբաղված են խաղերով, բայց դրանք քաղաքականության հետ որեւէ կապ չունեն: Երեկ ԱԺ նիստերի դահլիճում հետաքրքիր տեսարան է ֆիքսել «Իրավունքի» տեսախցիկը` ՀՅԴ ակտիվը գերզբաղված «աշխատում էր».
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն իր հին սովորության համաձայն շախմատ էր գլորում, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «շարիկ» էր գլորում, եւ միայն ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր, ով խորացել էր օրենսդրական նախագծի մեջ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk