ՓՈԽՆԱԽԱՐԱՐ .«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԵՄ Է ՈՒՂՂՎԱԾ»
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐ .«ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԲՈՂՈՔԸ ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԵՄ Է ՈՒՂՂՎԱԾ»
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 28 դատապարտյալ հացադուլ է հայտարարել` իրենց գործերի վերանայման պահանջով: Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ով այսօր խորհրդարանում օրենսդիր մարմնի անդամների հետ քննարկում էր դատական համակարգին առնչվող մի նախագիծ, «Իրավունք»-ին տեղեկացրեց` տեղյակ չէ դատապարտյալների բողոքից: «Մենք ունենք համապատասխան իրավասու մարմին եւ փոխնախարար, հետեւաբար հարցրեք նրանց»,- հորդորեց պաշտոնյան:
Արդեն երկրորդ անգամ է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներն ընդվզում են: Նախորդ անգամ լրատվամիջոցները գրեցին, որ միգուցե դատապարտյալներին դրդել են նման քայլի ընդդեմ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի: Հնարավո՞ր է այս ընդվզումը եւս ուղղված լինի տիկին Հովհաննիսյանի դեմ: Փոխնախարարը դժվարացավ ասել` դատապարտյալներին ինչ-որ մեկն ուղղորդել է, թե ոչ, բայց չի կարծում, թե այս բողոքն Արփինե Հովհաննիսյանի դեմ է ուղղված: «Որեւէ մեկը չի ժխտում, որ անազատության մեջ պահվող դատապարտյալներն ունեն խնդիրներ, որոնք լուծելու համար մենք քայլեր ձեռնարկում ենք: Բայց հստակ է` դատապարտյալների վերանայման գործերը նախարարությանը չեն առնչվում»,-եզրափակեց պրն Թաթոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk