Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՈՐԵՎԷ ԴԱՏԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԿԱՊ ՈՒՆԵՆԱԼ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

Արխիվ 12-16

ՈՐԵՎԷ ԴԱՏԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԿԱՊ ՈՒՆԵՆԱԼ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԵՏ. ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

 

Այսօր ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հարց ուղեց ՀՀ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, արդյոք դատավորի էթիկական նորմերի մեջ կան սահմանափակումներ, որ նա չպետք է որեւէ առնչություն ունենա փաստաբանական գրասենյակների հետ, որպեսզի կանխվեն այնպիսի դեպքերը, երբ դատավորը փոխկապակցված անձի միջոցով, կամ որեւէ այլ կերպ առնչություն ունի փաստաբանական գրասենյակի հետ, որի արդյունքում ֆինանսական հոսեքր են առկա եւ դատավորը կարող է կախվածության մեջ ընկնել այդ փաստաբանական գործունեությունից, պատասխանեց.

<Այո դուք ճիշտ եք եւ դա կարեւոր հարց է: Նախատեսված է, որ դատավորն իրավունք չունի այնպես անի, որպեսզի տեղի ունենա շահերի բախում եւ որպեսզի իր ընտանեկան, սոցիալական կապերը, հարաբերությունը, որեւէ կերպ ազդեցություն ունենան դատարանում՝ գործի քննության պարագայում>:

Եթե բացահայտվի նման դեպք, երբ դատավորը կապ ունի փաստաբանական գրասենյակի հետ, ինչ պետք է անի եւ ինչ կարող է անել այս դեպքում քաղաքացին.

<Այս դեպքում արդարադատության խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկում դատավորին: Իսկ այդ նույն քաղաքացին արդարադատության նախարություն կարող է դիմում ներկայացնի, որը կքննարկվի: եթե պարզվի, որ առկա են կարգապահական հատկանիշներ, ապա դատավորը կենթարկվի պատասխանատվության, իսկ տույժը կընտրի նախարարության համապատասխան խորհուրդը>:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ