Մեն նահանգի բնակիչն իր տունը զարդարել է լույսերից պատրաստված ԻԼԻՊ գրությամբ (ֆոտո)
Արխիվ 12-16Մեն նահանգի բնակիչն իր տունը զարդարել է լույսերից պատրաստված ԻԼԻՊ գրությամբ (ֆոտո)

Ամերիկյան Լիմերիկ քաղաքի (Մեն նահանգ) բնակիչն իր տունը զարդարել է միջազգային ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման (Islamic State of Iraq and ash-Sham կամ ISIS) անվանման հապավումով: Ինչպես գրում է The Independent-ը, գրությունը նկատելով` հարեւանները ոստիկանություն են դիմել:
Միաժամանակ, ամերիկացին վերեւից պլաստմասե Սանտա Կլաուս է տեղադրել, որը միզում է խմբավորման անվանման վրա: Տեղ հասած իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնել են, որ չեն հասկանում տղամարդու նման արարքի իմաստը, տեղեկացնում է Lenta-ն:
«Ոստիկանները զրուցել են տղամարդու հետ, նրան բացատրել են, որ տվյալ գրությունը կասկածներ է հարուցում: Տանտերը խոստացել է փոխել ամանորյա զարդարանքը»,- պատմել է Յորքի շրջանի շերիֆ Ուիլյամ Քինգը: Միաժամանակ նա նշել է, որ իրավապահները սահմանափակվել են զրույցով, որովհետեւ ամերիկացին օրենք չի խախտել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk