ԲՀԿ-Ը ՄԻ ԳՆԴԱԿՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ Է ՈՐՍՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ը ՄԻ ԳՆԴԱԿՈՎ ԵՐԿՈՒ ՆԱՊԱՍՏԱԿ Է ՈՐՍՈ՞ՒՄ
Վերջին շրջանում` սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ն հայտնվեց արմատական ՀԱԿ-ի եւ նոր սահմանադրությանն «ոչ» ասող քաղաքական ուժերի թիրախում: Երեկ էլ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց ԲՀԿ-ին ամիսներ առաջ նրա որդեգրած դիրքորոշումը, որն այսօր կտրուկ տարբերվում է կուսակցության ներկայիս դիրքորոշումից: Ընդդիմության այս պահվածքն առաջացրել է ԲՀԿ-ի դժգոհությունն ու զայրույթը, որոնք խորհրդարանի ամբիոնից «սդաչիի» տեսքով հակադարձում են իրենց քննադատողներին եւ միաժամանակ հաճոյանում իշխանությանը: Թե բա տեսեք, տեսեք` մեջքներիդ կանգնած եք, «դուխներդ» տեղը, մենակ չեք: Մի ոտքով իշխանության, մի ոտքով ընդդիմության դաշտում խաղացող ԲՀԿ-ի այս մոտեցումը հուշում է` ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիան բացառված չէ եւ սարերի ետեւում էլ չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk