ԹՈՇԱԿԻ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԱԺ-Ն ԹԵԹԵՎԱՑՐԵՑ
Արխիվ 12-16ԹՈՇԱԿԻ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԱԺ-Ն ԹԵԹԵՎԱՑՐԵՑ
Թոշակի անցնող քաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինի փաստաթղթերի համար դիմել արխիվներին, նրանց փոխարեն դա կանի Աշխատանքի նախարարությունը: «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ԱԺ-ում ընդունվել է 87 կողմ, 8 ձեռնպահ ձայներով:
Օրինագիծը ենթադրում է նաեւ, որ պետծառայողները պետք է նաեւ թոշակի անցնելու հայտարարությամբ այցելեն մարդկանց տները, եթե թոշակառուն ի վիճակի չէ ինքը գալու:
Օրենքի ընդունումից հետո Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կմշակի փաստաթղթերի համար դիմելու կարգը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk