ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է
ԿԱՐՈՂԱՆԱ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում քննադատեց լրատվամիջոցներին, որոնք փոխանակ հանրությանը ցույց տան` խորհրդարանը հանրօգուտ ինչ օրինագիծ է ընդունել, շոուներ է ցույց տալիս:
ԲՀԿ պատգամավորն անդրադարձավ նաեւ ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին եւ հանրության վստահությանը նրանց հանդեպ: «Ինչքան դժգոհություն կա իշխանությունից, չորս անգամ ավելի դժգոհություն կա ընդդիմության հանդեպ: Ընդդիմությունը պետք է կարողանա ընդունել իր պարտությունը, խոստովանի` իրեն չի հաջողվում իշխանափոխություն անել, շահել հանրության վստահությունը»,- կարծում է Միքայել Մելքումյանը:
Օրենսդիր մարմնի անդամը հորդորում է պարտված ընդդիմությանը չզավթել ընդդիմության տեղը եւ արժանապատվորեն ընդունել իր պարտությունը: Մելքումյանի խոսքով` պարտված ընդդիմադիր ուժերը պետք է իրենց տեղը զիջեն նոր ընդդիմադիր ուժերի, բայց դա բնական ճանապարհով պետք է արվի, ոչ թե արհեստական ճանապարհով սերնդափոխություն իրականացվի: Իշխանություն եւ ընդդիմություն լինելը պետք է պատվաբեր լինի, հանրությունն էլ պետք է հարգանքով վերաբերվի դրան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk