«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը Իրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը» Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրա Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է

«Մենք լուրջ մրցակիցներ ենք դառնալու արդեն հայտնի երաժշտական նախագծերին»

Արխիվ 12-16

«ՄԵՆՔ ԼՈՒՐՋ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՐԴԵՆ

ՀԱՅՏՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ»

 

Մեկնարկեց ArmBody.Project-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական 2-րդ մրցույթը: Մրցութային առաջին փուլ անցած 35 մասնակիցների առաջ պրոֆեսիոնալ ժյուրին խնդիր էր դրել կատարել համաշխարհային հիթեր: Արդյունքում առաջին փուլը հաղթահարեցին մասնակիցներից 23-ը, որոնք հաջորդ փուլում ներկայանան հայկական կատարումներով: Մրցույթի մեկնարկի եւ ընդհանրապես նոր երաժշտական նախագծի մասին «Իրավունքը» զրուցեց ArmBody.Project-ի ղեկավար, ՀՀ ուժային եռամարտի բազմակի չեմպիոն,միջազգային կարգի սպորտի վարպետ, ռեկորդակիր եւ «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի կազմակերպիչ ԱՐՄԱՆ (Բոդի) ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ հետ:

-Արման, մրցույթի հենց առաջին փուլում բավական դժվար ընտրության առաջ կանգնեց ժյուրին: Ինչպե՞ս է հաջողվել գտնել ձայնային այդքան լավ տվյալներով մասնակիցների:

- Նախ նշեմ, որ շատ մեծ դժվարությամբ եւ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ է հաջողվել ստեղծել ու իրականացնել այս նախագիծը: Ինչ վերաբերում է մասնակիցներին, ինձ թվում է` տեսնելով, որ այս նախագծում կա որակ, մակարդակ, պրոֆեսիոնալ մոտեցում, այն հետաքրքրում է տաղանդավոր թե՛ սկսնակ, թե՛ արդեն  ճանապարհ անցած երգիչ-երգչուհիներին, այդ իսկ պատճառով էլ մասնակցում են: Սա, ուղղակի, մրցույթ չէ, այլ մի մեծ շոու ծրագիր է, որն իր մեջ ներառում է պարային խմբերի, երաժիշտների, կայացած երգիչ-երգչուհիների, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում` փորձելով հնարավորություններ ստեղծել սկսնակ, բայց տաղանդավոր ու երիտասարդ երգիչ-երգչուհիների համար, ովքեր կարիք ունեն բեմահարթակ  բարձրանալու: Իսկ մենք նրանց տալիս ենք այդ հնարավորությունը եւ դրա դիմաց ստանում բարձր որակ:

- Ի դեպ, նկատեցինք, որ մրցույթին մասնակցում են նաեւ քիչ, թե շատ երգարվեստում արդեն հայտնի երգիչներ: Ըստ Ձեզ, ինչո՞վ է գրավում այս մրցույթը ոչ սկսնակներին:

- Որակը, կազմակերպչական ձեւաչափը, պրոֆեսիոնալ ժյուրիի կազմը եւ ամենակարեւորը` նրանք էլ տեսան, որ, իրոք, կան շատ տաղանդավոր մասնակիցներ, որոնք ասպարեզ են դուրս եկել եւ կարող են իրենց շրջանցել մոտ ապագայում:

- Մրցույթը բավական լուրջ ժյուրիի կազմ ունի, ինչպե՞ս եք կարողացել այդպիսի վստահություն ձեռք բերել:

- Վստահությունը ձեռք չեն բերում, այլ վաստակում են: Եվ ինձ թվում է` նրանց կողմից վաստակել եմ այդ վստահությունը: Երբ դիմեցի ու ներկայացրեցի ծրագիրը եւ դրա նպատակը, միայն գովեստի խոսքեր ասացին ու իրենց համաձայնությունը տվեցին, ինչի համար շատ ուրախ եմ: Հպարտ եմ, որ այսօր նրանք իմ կողքին են եւ հպարտ եմ, որ ճանաչում եմ ու առիթ ունեմ շփվելու նրանց հետ, որոնց թվում են`  երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր Գիսանե Պալյանը, «Ծիածան» մանկապատանեկան վոկալ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ջամբազյանը, օպերայի մեներգչուհի, վոկալի մասնագետ Մարան Կարապետյանը, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը, երգչուհի Ժաննա Քոչարյանը, երգչուհի Եվա Կանսը, երաժիշտ Արամ Այրումյանը եւ երգչուհի Արմինե Գրիգորյանը:

-Անդրադառնանք նաեւ «Լավագույններից լավագույնը» երաժշտական առաջին մրցույթին…

- Այն, իսկապես շատ բարձր մակարդակով անցավ: Ստացված մրցույթ էր եւ սպասելիքներս էլ արդարացան` շնորհիվ լավ մարդկանց, ովքեր ժյուրիի կազմում էին, իսկ դա արդեն մեծ հաջողություն է:  Մեծ սիրով պետք է նշեմ, որ առաջին շրջանի ժյուրիի կազմում էին Մարան Կարապետյանը, Ռուզաննա Ջամբազյանը, Սամվել Գրիգորյանը, Լեւոն Հարությունյանը, Կարո Սարաֆյանը, Մայքլ Քոթանջյանը, Եվա Կանսը եւ Արամ Այրումյանը: Իսկ մեր հաղորդավարներն էին Արայիկ Համբարձումյանը եւ Անկա Սարիբեկյանը: Արդյունքում մենք ունեցանք շատ տաղանդավոր հաղթող. Գրան պրիի արժանացավ Էլիզա Հարությունյանը: Ի դեպ, շուտով նա կներկայացնի Հայաստանը միջազգային մրցույթներից մեկում ու նրա մասին դեռ շատ կլսեք:

- Կա՞ նպատակ այս երաժշտական մրցույթը ապագայում դարձնել հեռուստանախագիծ:

-Այո, կա նման նպատակ, եւ մոտ ապագայում մեր նախագիծը, հավանաբար, կլինի հեռուստատեսային երաժշտական նախագիծ, որը թե՛ որակով, թե՛ մակարդակով եւ թե՛պրոֆեսիոնալ աշխատակազմով ու ժյուրիի կազմով չի զիջի մյուսներին: Այնպես որ, սպասեք մեզ եթերում, մենք լուրջ մրցակիցներ ենք դառնալու արդեն մեզ հայտնի նախագծերին:

-Ի վերջո, մարզական մեծ հաջողություններ գրանցած Արման (Բոդի) Կիրակոսյանն ինչո՞ւ որոշեց սպորտին զուգահեռ զբաղվել երաժշտական նախագծով ու ճանապարհ հարթել շատուշատ երիտասարդների համար` երգարվեստի ոլորտում:

- Տեսնելով, որ մեր հայտնի նախագծերից դուրս են մնում, իսկապես, տաղանդավոր երիտասարդներ, որոնք կարիք ունեն բեմահարթակ բարձրանալու եւ հաջողություններ գրանցելու` որոշեցի փորձել ինքս կազմակերպել այդ ամենը եւ տալ հնարավորություն հենց այն մասնակիցներին, ովքեր տաղանդավոր են եւ ուշադրության պակաս ունեն:  Մեր երաժշտական նախագիծը հնարավորություն է տալիս առաջ գնալու եւ չհուսահատվելու: Ավելին` մեզ մոտ թե՛ լավ, թե՛ վատ ձայնային տվյալներով մասնակիցները գնահատվում են եւ ուշադրության կենտրոնում են լինում, անգամ մրցույթի շրջանակներից դուրս` համագործակցելով մեզ հետ:

-Իսկ ի՞նչ է սպասվում մրցույթի հաղթողին եւ արդյո՞ք նա մեկն է լինելու:

- Հաղթողները լինում են արդեն եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցները: Կունենանք գրան պրի եւ 1-ին, 2-րդ ու 3-րդ տեղեր, ինչպես նաեւ ժյուրիի եւ հանդիսատեսի համակրանք անվանակարգ: Իսկ մյուս անվանակարգերը թող մնան  անակնկալ: Ինչ վերաբերում է մրցանակներին, ասեմ, որ հաղթողին սպասվում է շատ արժեքավոր մրցանակներ, որին անգամ ինքս եմ նախանձում…(կատակում է Ա. Կ-ն-հեղինակ):

- Բախտորոշ փուլերն են առաջիկայում. ի՞նչ կմաղթեք մրցույթի մասնակիցներին:

- Կմաղթեմ, որ չհուսախաբվեն, մենք նրանց հետ ենք: Այս մրցույթով չի սահմանափակվելու ամեն ինչ, որովհետեւ լավագույնների, տաղանդավորների հետ շարունակելու ենք համերգային գործունեություն ծավալել: Եվ անկախ նրանից, ով կհաղթի, ով դուրս կմնա, մաղթում եմ բոլոր մասնակիցներին հաջողություն եւ փայլուն ելույթներ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրաԹրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված