ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐ ԱՆԱԿՆԿԱԼ ՁԵՎՈՎ ՓՉԱՆՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ
Արխիվ 12-16ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԱՐԴԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐ
ԱՆԱԿՆԿԱԼ ՁԵՎՈՎ ՓՉԱՆՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑԻ ՄԵՋՏԵՂՈՒՄ
Րոպեներ առաջ Երեւանի 34 երթուղային միկրոավտոբուսը դուրս եկավ երթեւեկելի գոտուց, քանի որ երթեւեկության ընթացքում միկրոավտոբուսի ետեւի մասին ակը եւ նրան ամրացրած երկաթը պոկվեց եւ սկսվեց գլորվել Դավիթ Անհաղթի փողոցով մեկ: Միկրոավտոբուսին հարվածեցին իր ետեւից եկող երկու մեքենաները, սակայն բարեբախտաբար զոհեր եւ վնասվածք ստացողներ չկան: Սա արդեն մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է, որ երթուղային միկրոավտոբուսները հայտնվում են նման իրավիճակում` ակերը պոկվում եւ թռնում են փողոցով մեկ: Սա գալիս է նրանից, որ համապատասխան գերատեսչությունները որեւէ տեխզննում չեն անցկացնում երթուղայիններին եւ մեքենաները անսարք վիճակով դուրս են գալիս երթեւեկության:
Հիշեցնենք, վերջերս Ազգային ժողովում պատգամավորներ Հայկ Բաբուխանյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից բարձրացվեց ավտոմեքենաների տեխզննում անցկացնելու հարցը, որը, սակայն, որեւէ լուրջ լուծում չստացավ:
Մենք կրկին կդիմենք համապատասխան գերատեսչություններին հասկանալու, ի վերջո ինչպես պետք է լուծվի այդ հարցը, քանի որ ձմռանն ավելի է բարդանում է երթեւեկությունը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk