Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԲՀԿ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՇԻԶՈՖՐԵՆԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. «ՄԻ՛ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ». ՏԵՍԱՆ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԱՆԴՐԱԴԱՐՁԱՎ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՇԻԶՈՖՐԵՆԻԿ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. «ՄԻ՛ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր կրկին իր դերում էր: ԱԺ ամբիոնից իր ելույթում ԲՀԿ-ին հիշեցրեց  ամիսներ առաջ` փետրվարին, հնչեցրած այն հայտարարությունը, թե գործող իշխանությունը չարիքի իշխանություն է: Այսօր, սակայն, ԲՀԿ-ն ըստ Փոստանջյանի, կտրուկ փոխել է իր դիրքորոշումը: ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահան Բաբայանն ու Միքայել Մելքումյանն անարձագանք չթողեցին  Փոստանջյանի հայտարարությունը: «Ուզում եմ անդրադառնալ որոշ շիզոֆրենիկ հայտարարություններին: Այս ամբիոնից  քաղաքականությունից խոսուն եմ մարդիկ, որոնք Ազատության հրապարակում հարյուր հոգուց ավելի չեն կարողանում հավաքել: Այս ամբիոնը մի օգտագործեք էժանագին PR-ի համար: ԲՀԿ-ի անունն էլ մի տվեք, այլ մտածեք ձեր կուսակցության, ֆրակցիայի, չգիտեմ` ինչ  է էդտեղ հավաքված դրա մասին»,- հայտարարեց Վահան Բաբայանը:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ  Զարուհի Փոստանջյանին հորդորեց կառուցողական առաջարկներով  հանդես գալ, ոչ թե վարկաբեկել ընդդիմությանը:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ  կարծում է, որ ԱԺ կանոնակարգում պետք է փոփոխություն կատարել:


Մանրամասները` տեսանյութերում:









 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ