Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՐԱՖՖԻԻՆ. «ՈՆՑ ՈՐ ՆՈՐԱԾԻՆ ԹՈՌՆԻԿԸ ՊԱՊԻԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱ»

Արխիվ 12-16

ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՐԱՖՖԻԻՆ. «ՈՆՑ ՈՐ ՆՈՐԱԾԻՆ

ԹՈՌՆԻԿԸ ՊԱՊԻԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱ»


 

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն օրեր առաջ մասնակցել է ՀՅԴ-ի 125-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին «Իրավունք»-ին հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այդ միջոցառմանը մասնակցելը հորդորել էր Դաշնակցությանը վերանայել իր դիրքորոշումը եւ վերադառնալ ժողովրդի գիրկը: Արմեն Ռուստամյանն ասաց, որ ինքը լսում է այն մարդկանց հորդորները, որոնք ՀՅԴ-ի տարիքին համեմատ գործունեություն են ծավալել:«Դրանից հետո միայն կարող են խրատ տալ:  Ոնց որ նորածին թոռնիկը պապիկին խորհուրդ տա ապրել այս կյանքում»,- ասաց Ռուստամյանը:

Մեր մյուս հարցին` ՀՅԴ-ն չի խանդում այս տարվա ընթացքում բացված մի քանի նոր կուսակցություններին, քանի որ կարծես ապագայում կատաղի պայքար է մղվելու  ընդդիմության քվեների համար:«Կուսակցություն ձեւավորել հայտարարություններով պայքարը կատաղի չի դառնում:  Պայքարի կատաղիությունը գալիս է  իրական քաղաքական ուժերի  մրցակցությունից:  Քաղաքական ուժը եւ գրանցված կուսակցությունը տարբեր բաներ են: Քաղաքական ուժը պետք է ուժ լինի, ոչ թե սարքովի, ակումբ, թե չէ այս գաղափարն այսօր վարկաբեկվել  է»,- պատասխանեց  ՀՅԴ  խմբակցության ղեկավարը:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ