Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՆԱԽԱՐԱՐ. «ՔԱՂԱՔԱՑԻ-ՊԱՇՏՈՆՅԱ ՇՓՈՒՄՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

ՆԱԽԱՐԱՐ. «ՔԱՂԱՔԱՑԻ-ՊԱՇՏՈՆՅԱ ՇՓՈՒՄՆԵՐԸ ՄԵԾ

ԵՆ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ

ԼԻՆԵԼ»

 

Հայաստանում կոռուպցիայի պայքարի անհրաժեշտության մասին խոսում են գրեթե բոլորը` իշխանությունը, ընդդիմությունը, հանրությունը: Ավելին` անգամ ԱՄՆ դեսպանն էր վերջերս խոսել Հայաստանում կոռուպցիայի մասին եւ հայտարարել` եթե Հայաստանը չափելի ձեռքբերումներ չունենա կոռուպցիայի դեմ պայքարում, ապա Միացյալ նահագները կդադարեցնի ֆինանսական աջակցությունը Հայաստանին:

«Իրավունք»-ը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պարզեց` նրա ղեկավարած նախարարությունում կա կոռուպցիա, թե՞ ոչ: Գործադիր մարմնի անդամի խոսքով`կոռուպցիան ընդհանրապես բացառել հնարավոր չէ: Պետք է ներդնել այնպիս համակարգ, որոնք կնվազեցնեն կամ կբացառեն կոռուպցիոն դրսեւորումները:

Ա. Ասատրյանի խոսքով` սոցիալական պաշտպանության ոլորտում քաղաքացի-պաշտոնյա շփումները մեծ են, հետեւաբար այդտեղ կոռուպցիոն երեւույթներ կարող են լինել: «Սոցիալական պաշտապնության իրավունքների հետ կապված  խնդիրները, մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքացիների իրավունքի իրացմանը, ներդրել ենք տեղեկատվական համակարգեր (քանի որ կարիք չկա սոցիալական աշխատանք կատարել), որոնք ավտոմատացնում են գործառույթը»,- մանրամասնեց պաշտոնյան:

Նախարարը, սակայն իր ենթակայության տակ գտնվող որեւէ ոլորտ կամ ստորաբաժանում չառանձնացրեց, որտեղ կան կոռուպցիոն երեւույթներ: «Չկա որեւէ ոլորտ կամ ստորաբաժանում առանձնացնելու հարց, որովհետեւ խոսքը երեւույթի մասին է»,- ասաց պրն Ասատրյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ