Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԻՊ-ից որեւէ մեկը, եթե սպանվում է աղջկա ձեռքով, նա դրախտ չի ընկնում

Արխիվ 12-16

ԻՊ-ից որեւէ մեկը, եթե սպանվում է աղջկա ձեռքով, նա դրախտ չի ընկնում

 

Քուրդ կանանցից կազմված ժողովրդական ջոկատները «Իսլամական պետության» գրոհայինների համար ամենագլխավոր սպառնալիքներից մեկն են: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

«Նրանք կարծում են, որ պայքարում են հանուն իսլամի: Նրանք հավատում են, որ եթե ԻՊ-ից որեւէ մեկը սպանվում է աղջկա ձեռքով, նա դրախտ չի ընկնում»,-հայտարարել է կանանց ջոկատներից մեկի հրամանատարը:

Պարբերականը նշում է, որ երիտասարդ կանանցից կազմված ջոկատները ձեւավորվել են 3 տարի առաջ եւ առանցքային դեր են խաղացել Քոբանիի համար պայքարում: 20-ամյա կին զինվոր Էֆելինի խոսքով, եթե ԻՊ-ի գրոհայինները որոշեն վերադառնալ Քոբանի, ապա «նրանցից ոչ մեկը ողջ չի մնա»:

Նշվում է, որ նման ջոկատների գործունեությունը հակասում է հասարակության մեջ կնոջ դերի մասին ջիհադիստների այն պատկերացումներին:

Իրենց հռչակագրում ԻՊ-ի գրոհայինները քննադատում են գենդերային հավասարության գաղափարները եւ պնդում, որ կնոջ հիմնական դերը մայր եւ օջախի պահապան լինելն է:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ