ՏԱՐԵՑ ՄԱՐԴԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ԱՅՐԵԼ ԲՆԱԿԱՐԱ՞ՆԸ
Արխիվ 12-16ՏԱՐԵՑ ՄԱՐԴԸ ՑԱՆԿԱՑԵԼ Է ԱՅՐԵԼ ԲՆԱԿԱՐԱ՞ՆԸ

Դեկտեմբերի 13-ին, ժամը 08.36-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Երևանի Կոմիտաս պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր Է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն մասնավոր խոսակցություններից պարզա է դառնում, որ հրդեհված բնակարանում ապրում է տարեց տղամարդ, ով իբրեւ ցանկացել է հրդեհել բնակարանը, քանի որ ինչ-ինչ խնդիրներ է ունեցել հարազատների հետ. <Տունս կայրեմ, բայց ոչ մեկի չեմ տա>,- կարծես այս կերպ է արտահայտվել տարեց մարդը հարեւանների շրջանակում` մինչ հրդեհը: Նկատենք, որ բնակարանում ոչ ոք չի եղել:
Դեպքի մանրամասները ճշտվում են, լրացուցիչ ինֆորմացիայի պարագայում կներկայացնենք իրողությունը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk