«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Արխիվ 12-16«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՄԻԱՎՈՐՆԵՐ ԿՈՐՑՐԵՑ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ չկարողանալով պահպանել 2 գնդակի առավելությունը «Դեպորտիվոյի» դեմ հանդիպումն ավարտեց ոչ-ոքի՝2:2 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացել էր Լիոնել Մեսսին, իսկ Իվան Ռակիտիչը կրկնապատկել էր առավելությունը: Ամեն բան ընթանում էր կատալոնացիների սցենարով, սակայն հանդիպման վերջնամասի ընթացքը դուրս մնաց տանտերերի ծրագրերից: Հյուրերը կրճատեցին հաշիվը խաղի 77-րդ րոպեին, իսկ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ խփեցին նաեւ երկրորդ գոլը, ապահովելով հանդիպման խաղաղ ելքը: Այսպիսով, «Բարսելոնան» 35 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, Մադրիդի «Ռեալը» որն այս պահին ունի 30 միավոր, այս տուրի շրջանակներում հնաավորություն ունի կատալոնացիների հետ միավորների տարբերությունը հասցնել 2-ի: Հիշեցնենք, որ Արքայական ակումբը դեկտեմբերի 13-ին մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Վիլյառեալի» հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk