ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ
ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ
ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն օրեր առաջ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով իր հասցեին ուղղված այն մեղադրանքներին, թե Երիցյանը նոր սահմանադրության քվեարկության օգտին գյուղապետերի վրա «թիվ» է դրել, հերքեց այդ լուրերը: «Անցել են այդ ժամանակները»,-ասել էր Երիցյանը, ապա ասել` հանրաքվեն լավ է անցել:
Երիցյանի ու իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարությունից օրեր անց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց սահմանադրական հանրաքվեի մասին, որտեղ ասվում է` տեղի ունեցածը հազիվ թե կարելի է համարել ժողովրդի կամարտահայտում:
Ա. Երիցյանին խնդրեցինք անդրադառնալ այս հայտարարությանը: «Ես տեղյակ չեմ` ինչ է հայտարարել գրասենյակը: Իրենց պետք է հարցնենք: Ես ասում եմ` յուրաքանչյուրն արտահայտել է այն, ինչ մտածում է: Եղել են տարածքներ, որտեղ «ոչ»-ի քանակն ավելի շատ է եղել»,- գործադիրի անդամը:
Հստակեցրինք` հայտարարության մեջ խոսվում է զանգվածային խախտումների մասին: Երիցյանը հակադարձեց` նման բան չի եղել եւ չէր կարող լինել. «Շտաբի պետը` Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ ՀՀ նախագահը հանձնարարել էին ուշադիր լինել»:
- Պրն Երիցյան, դուք երկար ճանապարհ անցած գործիչ եք…
- Հին մարդ եմ ծիծաղում է.-խմբ.
-Այո, հին մարդ եք: Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին ընտրակեղծիքներ ու խախտումներ չե՞ն եղել:
- Ես չեմ կարող ասել: Փոքրիկ փաստեր եղել են, կան, կլիներ, որոնց վերաբերյալ հարուցվում է քրեական գործ: Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են կեղծիքների միջոցով անել ինչ-որ բա, տեղ չունեն քաղաքականության մեջ:
- Քոչարյանի ընդդիմախոսները վերհիշել են 2004 թ-ի ապրիլի 12-ի դեպքերը, ընտրակեղծիքները, խախտումերը: Այսքանից հետո ասում են իրավունք ունի Քոչարյանը խոսել ժողովրդի կամարտահայտումից:
- Իմ դաստիարակությունը թույլ չի տալիս խոսել նախկին նախագահների մասին ու գնահատական տալ: Դա ես անբարոյական եմ համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk