ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԵԹԵ ԿՈՌՈՒՊՑԻԱ ՉԿԱ
Արխիվ 12-16ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է`
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԵԹԵ ԿՈՌՈՒՊՑԻԱ ՉԿԱ
Հայաստանում կոռուպցիայի պայքարի անհրաժեշտության մասին խոսում են գրեթե բոլորը` իշխանությունը, ընդդիմությունը, հանրությունը: Ավելին` անգամ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էր վերջերս խոսել Հայաստանում կոռուպցիայի մասին եւ հայտարարել` եթե Հայաստանը չափելի ձեռքբերումներ չունենա կոռուպցիայի դեմ պայքարում, ապա Միացյալ նահագները կդադարեցնի ֆինանսական աջակցությունը Հայաստանին:
«Իրավունք»-ը գյուղնախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց` գյուղնախարարության ո՞ր ստորաբաժանումում եւ ո՞ր ոլորտում կա կոռուպցիա: Պրն Կարապետյանի խոսքով` իր ոլորտում չկա կոռուպցիա: «Կարող եք լրագրողական հետաքննություն իրականացնել, համոզվել` մեր նախարարությունում գրեթե չկա կոռուպցիոն երեւույթ: Չեմ ասում` իսպառ վերացել է , բայց չկա: Իմ նպատակն է եղել այս տարիների ընթացքում արմատախիլ անել կոռուպցիան: Կարծում եմ` հաջողվել է»,- եզրափակեց գործադիրի անդամը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk