ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ
Արխիվ 12-16ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԿԱՏԱԿ Է ԱՐԵԼ
ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ բյուջեի նախագծի վերաբերյալ եղած առաջարկներին` ասելով. «Նայում եմ առաջարկներին, ոնց որ քառասուն կիլիոմետրանոց ասֆալտ անենք, որից երեսուն կիլոմետրը դուք եք անում, մյուսը տասը բաժանել եք հանրապետականների մեջ` մարդա մի կիլոմետր ասֆալտ անի: Ախալքալաքցիքի հացն էլ ենք կտրել. իրենք են, չէ՞ հիմնականում ասֆալտ անում: Որպես ընդդիմություն` մեզ էլ քվոտա տվեք, մենք էլ մեր բաժին ասֆալտն անենք»:
Քանի որ «խառնվեցին» նաեւ ախալքալաքցիները, փորձեցինք հարց ուղղել ԱԺ-ում ջավախահայ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ:
- Անկեղծ ասած, ինձ էլ էր հետաքրքրել պարոն Բագրատյանի հայտարարությունը, դրա համար էլ ես ընդմիջմանը մոտեցա նրան, ով ասաց, որ նա այդ կերպ ընդամենը կատակ է արել, նրա ասածի մեջ բացասական ենթատեքստ չկա: Շեշտեց, թե նկատի է ունեցել, որ Ռուսաստանի ասֆալտագործության մեջ շատ ջավախքցիներ են ներգրավված: Մի քանի անգամ կրկնեց, որ ախալքալաքցիների հետ կապված` իր ասածը որեւէ բացասական միտում չի ունեցել:
Ափսոս, որ պարոն Բագրատյանի հետ այդպես էլ մեզ չհաջողվեց խոսել, որ գլուխ հանեինք, թե լուրջ հարցեր քննարկելիս` ԱԺ ամբիոնից հաճա՞խ է իրեն թույլ տալիս կատակներ անել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk