«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը Իրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը» Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրա Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է

ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԵՍՏ ԲՅՈՒՋԵՆ

Արխիվ 12-16

ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՀԱՄԵՍՏ ԲՅՈՒՋԵՆ

 

Եվ այսպես՝ նախօրեին խորհրդարանը 97 կողմ ձայնով հաստատեց Հայաստանի գալիք տարվա թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթը՝ 2016թ. պետական բյուջեն: Նկատենք, որ այս անգամ չկար անցած տարիների բուռն կռիվ-ղալմաղալը, թեեւ ասել, թե պատճառն այն է, որ բյուջեում ներառված ցուցանիշները բոլորին էլ բավարարում էին, միամտություն կլինի: Ավելին՝ կարելի է ասել, որ մինչեւիսկ հեղինակը՝ կառավարությունը ոգեւորված չէր նախագծով:

Հասկանալի է՝ մոտ 1 186.3 միլիարդ դրամ եկամուտներ ¥այս տարի՝ 1191,4¤, 1 377 միլիարդ դրամ ծախսային մաս ¥այս տարի՝ մոտ 1 305,6¤, 197 միլիարդ դրամ դեֆիցիտ 2.2 տոկոս տնտեսական աճ կանխատեսող ցուցանիշներով, այսինքն՝ գործողի համեմատ նկատելի տեղաշարժ չապահովող բյուջեից հազիվ թե մեկը գոհ լիներ: Բայց գործեց ունենք այն, ինչ ունենք մեխանիզմը: Այսինքն՝ այս համեստ վիճակը կապվում է արտաքին տնտեսական մթնոլորտի հետ, որը, անշուշտ, կա. համենայնդեպս՝ այս տարի արդենիսկ դրա ծանր ազդեցությունը Հայաստանն իր վրա զգում է: Համենայնդեպս, որ մասնավորապես ռուսական տնտեսության ներկայիս վիճակն իր որոշիչ ճշգրտումներն է մտցրել նաեւ Հայաստանի վրա, փաստ է: Եվ նկատենք մեկ նրբերանգ. մեր տեղական արեւմտամետական հանրությունը մեկ-մեկ փորձում է այս վիճակը կապել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ: Բայց փաստը հետեւյալն է. եթե Ռուսաստանում այս կարգի նվազել է ռուբլու փոխարժեքը, ապա դրանում հաստատ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցել-չանդամակցելը ցանկության դեպքում անգամ չէր կարող դեր ունենալ: Արդյունքում՝ ռուբլու անկումն անխուսափելիորեն բերելու էր ՌԴ-ից դեպի ՀՀ տրանսֆերների նվազեցմանը: Ներկայումս անցած տարվա համեմատ տրանսֆերային անկումը գնահատվում է մոտ 400 միլիոն դոլարի կարգի, սակայն Ռուսաստանի ռուբլով արտահայտված փոխանցումներում միանգամայն այլ պատկեր է: Չնայած՝ այստեղ բացատրելու բան էլ չկա. եթե անցած տարի Ռուսաստանից փոխանցում ստացող ամեն քաղաքացի 1 ռուբլու դիմաց այստեղ ստանում էր մոտ 12-13 դրամ, ապա այս տարի առավելագույնը՝ 9-9,5: Եվ երկրորդ հանգամանքը. Հայաստանից Ռուսաստան առաքված ցանկացած ապրանք այս տարի վաճառվում էր շատ ավելի էժան, քան 2014թ.-ին: Մի շարք ապրանքատեսակների գծով «էժանացումն» այն աստիճան էր, որ անգամ արտահանելն էր դառնում անիմաստ: Արդյունքում՝ էլի կորուստներ: Ընդ որում, եթե տարեսկզբին այս իրավիճակն էլ ավելի ցայտուն էր, ապա տարվա միջին հատվածում, երբ ռուբլու փոխարժեքը նկատելիորեն ամրապնդվեց ու կայունացավ, դրական դինամիկան անմիջապես զգացվեց Հայաստանում եւս: Մասնավորապես, որ այդ կայունացումը նպաստեց բավականին հարուստ գյուղատնտեսական բերքի ծավալների ավելացմանը: Եվ վերջին օրերին էլ կարծես հակառակ դինամիկան է զգացվում. ռուբլին կրկին մի փոքր զիջեց դիրքերը, որը միանգամից սկսեց վատատեսական ազդակներ հաղորդել Հայաստանին:
Մի փոքր կոպիտ ստացվեց, բայց հենց այս մեխանիզմներն էին 2015թ.ի ընթացքում ուղղորդում հայաստանյան տնտեսությանը, «կողքից» էլ իրավիճակի վրա իր սրբագրումներն էր մտցնում մասնավորապես պղնձի համաշխարհային ցածր գները: Եվ այս ամենի հետ, կրկնենք, Հայաստանի ԵՏՄ անդամ լինել-չլինելը որեւէ կապ չունի, թեեւ կարելի է ասել, որ առանց ԵՏՄ-ի ռուսական մի շարք առանցքային ապրանքատեսակների, ասենք՝ ցորենի ներկրման գների մասով տարվա ընթացքում պարբերաբար խնդիրներ կունենայինք: Եվ զուգահեռ՝ կարելի է նաեւ թվարկել այն հավելյալ խնդիրները, որ Հայաստանը կունենար, եթե ԵՏՄ-ի փոխարեն ժամանակին ասոցացման պայմանագիր ստորագրեր ԵՄ-ի հետ: Մասնավորապես՝ դա Ռուսաստան արտահանելու ընթացքում հավելյալ մաքսային բեռ էր ավելացնելու հայկական գյուղմթերքների վրա՝ էլ ավելի ոչ մրցակցային դարձնելով: Ու, փոխարենը, դրանք դեպի եվրոպական շուկա վերակողմնորոշելու եւ ոչ մի հնարավորություն այդ ասոցացման պայմանագիրը չէր տալու: Ինչպես որ, օրինակ, չտվեց ասոցացված Մոլդովային, Վրաստանին, որոնք մի կողմից դեռ համառորեն ձգտում են դեպի ռուսական գյուղմթերքների շուկա, էլ չասած, որ տարվա ընթացքում Հայաստանի համեմատ շատ ավելի ծանր փոխարժեքային խնդիրների մեջ հայտնվեցին՝ միաժամանակ կրելով ռուսական ռուբլու արժեզրկման թվարկված բոլոր վնասները: Դե, իսկ մյուս ասոցածվածի՝ Ուկրաինայի մասին խոսելն էլ իմաստ չունի:
Եվ ահա այս իրավիճակում հնարավո՞ր էր գալիք տարվա ավելի ցայտուն բյուջետային ցուցանիշներ ակնկալել: Այսինքն՝ դրա համար մեկ «պարզագույն» հարցի պատասխան է պետք տալ. 2016թ.-ին աշխարհում ի՞նչ գին է ունենալու նավթը: Մեկ բարելի հաշվարկով 50 դոլար եւ ավելի դեպքում՝ այն ամուր հիմքեր է ստեղծելու ռուսական տնտեսությունում՝ դրանից բխող նաեւ հայաստանյան տնտեսության վրա ազդող հետեւանքներով հանդերձ: Այսինքն՝ 2.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն կարող ենք ունենալ շատ ավելի բարձր ցուցանիշ, հաշվի առնելով նաեւ, որ այդ դեպքում ԵՏՄ շրջանակներում առկա մի շարք մեխանիզմներ կսկսեն Հայաստանին աճի հավելյալ տոկոսներ բերել: Նավթի 30 դոլար գնի դեպքում մինչեւիսկ Ռուսաստան մեկնող շատ «խոպանչիներ» կարող է եւ այդ մտքից հրաժարվեն: Իսկ այդ դեպքում արդեն կանխատեսվող 2.2 տոկոսանոց աճից ավել բեռ վերցնելը պարզապես անիմաստ է, էլ չասած, որ նաեւ վտանգավոր: Հաշվի առնելով, որ քաղաքական գերլարումներն էլ իրենց ուղղորդումներն են անելու:
Մի խոսքով՝ սա է իրողությունը, որն էլ մատնանշում է գալիք տարիներին մեր ռեալ տնտեսական հնարավորությունները: Եվ, իհարկե, այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ զարգացման մեկ գործոն Հայաստանը, այնուամենայնիվ, ունի: Խոսքը տնտեսության կառուցվածքը, օլիգարխիկ-մոնոպոլիստական համակարգը կարգի բերելու մասին է, որն իր խորքերում տնտեսական աճի ավելացման բավականին մեծ պոտենցիալ ունի: Հաշվի առնելով նաեւ, որ փորձագետները համաշխարհային տնտեսութան հետ կապված դեռ շատ ծանր օրեր են կանխատեսում, եւ առանց ներհայաստանյան պոտենցիալային բոլոր մեխանիզմները գործադրելու՝ այդ վիճակը մեզ համար կարող է շատ ավելի բարդ լինել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրաԹրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված