«ԴԱ ՍԵՓԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ Է»
Արխիվ 12-16«ԴԱ ՍԵՓԱԿԱՆ ԲՈՂՈՔՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ՄԻՋՈՑ Է»
«Իրականում ՔԿՀ-ներում դատապարտյալների ինքնավնասման պատճառները տարբեր են` ե՛ւ քրեական գործից կարող են դժգոհ լինել, ե՛ւ կարող են պայմաններից դժգոհ լինել»: Մեր այն հարցին ինչո՞վ են պայմանավորված ՔԿՀ-ներում դատապարտյալների ինքնավնասման, ինքնասպանության փորձերի պատճառները, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նախարարի խոսքով.
-Ես, իհարկե, համարում եմ դա սեփական բողոքն արտահայտելու ծայրահեղ միջոց է: Բայց ամեն դեպքում՝ դա էլ բողոքի արտահայտման եղանակ է, եւ մենք ամեն ինչ անում ենք, նաեւ սոցիալ-հոգեբանական բաժանմունքնրի միջոցով, որպեսզի այդ դեպքերը կանխենք, եւ նմանատիպ իրավիճակներ չլինեն: Իսկ նման դեպքերը շատ արագ հայտնվում են մամուլում, դա զուտ այն հանգամանքով է պայմանավորված, որ մենք թափանցիկ ենք աշխատում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝