Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«ԽԵՂՃ ԾՆՈՂՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ»

Արխիվ 12-16

«ԽԵՂՃ ԾՆՈՂՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ»

 

Դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը, ով, ըստ իրեն առաջադրված մեղադրանքի՝ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:

Նշենք, որ պետական դավաճանության մեջ մեղադրվողը Արմավիրի մարզի Հայթաղ գյուղից է: Մեզ հետ զրույցում տեղի գյուղացիները, ովքեր չցանկացան, որ ներկայացնենք իրենց անունները, Գարիկին բնութագրեցին հետեւյալ կերպ. «Ինքը շատ մարդամոտ, հայրենասեր տղա էր: Տեղում քարացանք, որ իմացանք, թե ինչի մեջ են մեղադրում: Ինքը թշամու դեմ կռվող տղա էր, ո՞նց կարար նման բան աներ, դա բացառված է: Ընտանիքի, երեխեքի տեր տղա էր: Խեղճ ծնողները շոկի մեջ են»:
Մեկ ուրիշ հայթաղցի էլ, թե. «Չենք ուզում հավատալ, որ մեր աչքի առաջ մեծացած էրեխեն կարար պետական դավաճան դուրս գալ: Բայց հասկանում ենք նաեւ, որ նման լուրջ մեղադրանքը, ոնց էլ լինի, առանց լուրջ հիմնավորման չէր կարող լինել: Ցավում ենք, բայց չենք ուզում հավատալ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ