«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը Իրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը» Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրա Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է

ՕՐԵՆՔԸ ԿԱ, ԲԱՅՑ ՍՊԱՌՈՂԻՆ Ի՞ՆՉ

Արխիվ 12-16

ՕՐԵՆՔԸ ԿԱ, ԲԱՅՑ ՍՊԱՌՈՂԻՆ Ի՞ՆՉ

 

Այսօր Երեւան քաղաքում յուրաքանչյուր քայլափոխի կարող ես հանդիպել, այսպես ասած, բրենդային խանութների, որտեղից որեւէ իր ձեռք բերելու համար պարզապես պետք է ունենալ աստղաբաշխական գումար: Փաստ է, որ նման բրենդային խանութներն իրենց գնային քաղաքականությամբ սպասարկում են միայն հասարակության փոքր հատվածին, սակայն այս իրավիճակում եւ հսկայական շահույթներով հանդեձ՝ առիթը բաց չեն թողնում խախատելու սպառողների իրավունքները:

Առաջին անգամ չէ, որ բողոքներ հնչել են, եւ հաճախ սպառողների բողոքները կապված են գնված ապրանքը հետ վերադարձնելու հետ, ինչը, չնայած, յուրահատուկ է նաեւ ամենեւին էլ ոչ բրենդային խանութներին: Օրերս «Իրավունքին» էր դիմել Նառան, ով պատմեց, որ «Դալմա Գարդեն մոլում» գտնվող  «Ար Ջի Էյ էՄ Ռիթեյլ գրուպ Արմենիա» ընկերությանը պատկանող ֆիրմային խանութներից մեկից ձեռք է բերել մանկական զուգագուլպաներ, որի տուփի վրա նշված է եղել հենց այն չափսը, որը նրան հարկավոր էր: Բայց. «Զուգագուլպաները տուն տանելով՝ բացեցի ու տեսա, որ չափսը շատ փոքր է, այսինքն՝ տուփի վրա բոլորովին ուրիշ չափս էր գրված: Հաջորդ օրը գնացի խանութ, բացատրեցի, որ սխալմունք է տեղի ունեցել եւ խնդրեցի, որ ապրանքը փոխեն ու ինձ տան իմ ուզած չափսը: Բայց այնտեղ ասացին, որ չեն կարող գնված ապրանքը հետ վերցնել: Փորձեցի ներկայացնել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, ըստ որի պետք է գնված ապրանքը հետ վերցնեն...»: Նառան հավելեց նաեւ, որ խանութում շատ լավ տեղյակ են եղել այդ հոդվածին, սակայն ասել են, որ դա իրենց վրա չի տարածվում:
Նշենք, որ  «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ սպառողն իրավունք ունի փոխարինել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով այն վաճառակետում, որտեղից այն ձեռք է բերել, եթե նշված ապրանքը հարմար չէ ձեւով, գույնով, չափով կամ սպառողն այն չի կարող օգտագործել ըստ իր նշանակության: Գնված ապրանքը սպառողն իրավունք ունի փոխանակել 14 օրվա ընթացքում, ապրանքը փոխանակվում է, եթե գնորդն այն չի օգտագործել եւ պահպանված է դրա ապրանքատեսքը: Բայց որ այս ամենը կարող է որեւէ մեկի վրա չտարածվել` բացի որոշակի մասնագիտացված ապրանքատեսակներից (որոնց ցանկին զուգագուլպաները չեն դասվում¤, գոնե օրենքում այդ մասին բան չի ասվում:
Ուրեմն այդ ինչպե՞ս է ստացվել, որ որոշ ընկերություններ համարում են, որ ասվածն իրենց չի վերաբերում: Խնդրի վերաբերյալ «Իրավունքը» փորձեց ստանալ  «Ար Ջի Էյ էՄ Ռիթեյլ գրուպ Արմենիա» ընկերության պարզաբանումը, սակայն պարզվեց, որ ընկերությունը թեեւ գրանցված է Արաբկիր վարչական շրջանում, սակայն նույնիսկ «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից հայտնեցին, որ նշված ընկերությունը չի թողել կոնտակտային տվյալներ:
Ընկերության մասին «Իրավունքին» որոշակի տվյալներ փոխանցեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա. «Այս ընկերության խախտումների հետ կապված բազմաթիվ անգամ գրություններ եմ ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ փաստելով, որ տվյալ տնտեսվարողը խախատում է սահմանված օրենքը: Տվյալ դեպքում վերահսկող մարմնի անգործության հետեւանքով՝ տնտեսվարողներն իրենց իրավունք են վերապահում ասելու, որ իրենք օրինախատ են: Մնում է հասարակական կազմակերպությունները մամուլի հետ միասին կարողանան այդ խնդիրը հանրայանացնել եւ ցույց տալ օրինախախտներին: Այս դեպքում ես կողմ եմ վարչական պատասխանատվության, քանի որ սանկցիաներ չլինելու դեպքում տնտեսվարողները առանց կաշկանդվելու կխախտեն օրենքը»:
Մեր զրուցակիցը սպառողներին հորդորեց՝ պարզապես նմանօրինակ խնդրի դեպքում դիմել դատարան, որը միանշանակ վճիռը կկայացնի հօգուտ սպառողի. «Սա նախադեպ կլինի, որպեսզի տնտեսվարողն էլ հասկանա, որ ուղղակի մերժելով չէ: Գոյություն ունի օրենք, ըստ որի սպառողի իրավունքերը պետք է վերականգնվի»:
Բայց ասել, թե մի զուգագուլպայի համար որեւէ սպառող կհասնի դատարանների դռները՝ աչքի առաջ ունենալով նաեւ տասնյակ նման զուգագուլպաների չափով ծախսեր անելու հեռանկարը, միամտություն կլիներ: Եվ հենց դրանից խուսափելու համար է, որ կան համապատասխան լիազորություններ ունեցող պետական կառույցներ, որոնց ներկայությունն ակնհայտորեն տեսանելի չէ: Իսկ ահա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ Էկոնոմիկայի նախարարությունն նման խնդիրների դեպքում որեւէ գործառույթ ու լիազորություններ չունի. «Եթե սպառողի իրավունքները խախտվում են, մանավանդ այս դեպքում, ապա վերջինս կարող է իր իրավունքները վերականգնել միայն դատական կարգով: Գոյություն ունի օրենք եւ այդ օրենքը պաշտպանող ատյաններ, որն այս դեպքում դատական համակարգն է, որն էլ քննում է հայցը եւ կայացնում համապատասխան որոշում»,- նշեց Ա. Խեչոյանը եւ հավելեց, որ նման դեպքերում գոյություն ունի մի շարք նրբություններ:

Օրինակ, եթե գնումների ժամանակ հաճախորդը չի վերցրել կտրոնը, ապա ապրանքը հետ վերադարձնելու ժամանակ զրկվում է բոլոր իրավունքներից. «Շատ հաճախ մեր սպառողները չգիտեն իրենց սեփական իրավունքները, որի հետեւանքով էլ ընկնում են տհաճ իրավիճակի մեջ»:
Բայց ի՞նչ անի սպառողը, եթե անգամ խանութն է ընդունում, որ նրան սխալ ապրանք են տվել, բայց նաեւ հրաժարվում է հարցը լուծել: Հա, հիշեցինք, դատարան պետք է գնա: Կրկնում ենք, ոչ մեկն էլ նման մանր-մունր ապրանքների հարցով դատարան չի մտնի: Իսկ դա նշանակում է, որ թեեւ օրենքը կա, բայց մարդիկ գործնականում զրկված են դրա աջակցությունից: Դրանից հետո արդեն էլ ո՞ր մի խանութն իրեն օրենքից վեր չի դասի՝ ծաղկեցնելով սեփական բիզնեսը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրաԹրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված