Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Վերջերս ԱԱԾ-ն մեզ բավականին հաճախ հաճելիորեն զարմացնում է: Մեծ զինյալ հանցախմբի վնասազերծմանը հաջորդել է վտանգավոր դավաճանի բացահայտումը:   ԱԱԾ-ն դեկտեմբերի 4-ին ձերբակալել է ՀՀ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը երկար տարիներ զբաղեցնելով ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում` պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Բայց, նաեւ հետաքրքիր է դրդապատճառների պահը, եւ պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ շատ պարզ բնորոշեց  այդ կերպարանքին` որպես սովորական «աբիժնիկ». «Նա իրեն չի կարողացել գրագետ դրսեւորել եւ դրա համար նա իր անձնական կամքով զորացրվել է»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է գործնական եզրակացություն անել` եթե ձեր շրջապատում կան «աբիժնիկներ», ապա աչալուրջ եւ ուշադիր եղեք, նրանցից սպասելի է ցանկացած վատ բան` կենցաղային սրիկայությունով սկսած` հայրենիքի դավաճանությունով վերջացրած:


Ինչպես հայտնի է, փչացած ժամացույցն էլ օրը երկու անգամ ճիշտ ժամանակն է ցույց տալիս: Սույն զարմանալի իրողությունը վերաբերում է նաեւ լոնդոնասեր, շպիոնի համբավ ունեցող, ղզիկ ՍՏՅՈՊԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ: Վերջինս արձանագրել է. «Ռոբերտ Քոչարյանը դատապարտել է հանրաքվեն: Արդեն կարող է արժանի տեղ զբաղեցնել «ընդդիմության» շարքերում... Չեմ կասկածում, որ ընդունողներ լինելու են: Հո՞ առաջին ու վերջին դեպքը չէ...»: Դե ինչ, Սաֆարյանն իրավացի է, որ դժվար թե Քոչարյանին մեր հանրությունն ընկալի որպես ընդդիմադիր: Ոչ ոք չի մոռացել ոչ նրա «մոսկաները» եւ «կլիզմաները», ոչ ոք չի մոռացել նրա կողմից հեղաշրջում անող տղամարդ փնտրելը, ոչ ոք չի մոռացել, թե ինչպես «բարեւ Ռոբ» ասելու համար նրա թիկնապահները սրճարանի արտաքնոցում ծեծելով մարդ էին սպանել, սակայն ոչ մի օր չէին ճաշակել բանտախուցը:
Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկողների հիմնական «փաստարկը» այն էր, իբր դրանով ստեղծվում է միակուսակցական համակարգ, եւ ՀՀԿ-ն ստանում է հավերժական մոնոպոլիա: Սակայն քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ զարմանալիորեն պարզ ու տրամաբանական ձեւով ջախջախում է այդ առասպելը. «Վերհիշեք մի պարզ բան. Հայաստանում անցկացված համամասնական եւ մեծամասնական խառը ընտրակարգի շրջանակներում ոչ մի քաղաքական ուժ համամասնական մասով երբեւիցե չի ստացել քվեների 40-42 տոկոսից ավելին: Իսկ դա, ըստ էության, նշանակում է, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի կիրառման եւ նույն միտումների պահպանման պայմաններում, բացի այսօր քաղաքական դաշտում առկա հիմնական դերակատարներից, մեծանում է նաեւ այլ քաղաքական ուժերի նշանակությունը: Չէ՞ որ մնացած 60 տոկոսի միավորման միջոցով հնարավոր կլինի ձեւավորել այլընտրանքային բեւեռ»: Ավելին, «Պատմությունը նաեւ ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում կարող են հայտնվել նոր դերակատարներ, որոնք, ընտրություններից մեկ տարի առաջ մտնելով քաղաքական դաշտ, ազդեցություն են ունենում այդ քաղաքական դաշտի վրա: Նման բան կարող է այս անգամ էլ տեղի ունենալ»:
Մեկ ուրիշ զարմանալի առասպել` իբր հանրաքվեի ժամանակ ընտրախախտումներ կատարածները հովնավորվելու են եւ անպատիժ են մնալու, պսակազերծեց ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ. «Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի եւ դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 9-ի դրությամբ ուսումնասիրվել է 446 տարբեր բնույթի տեղեկատվություն (ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների հրապարակումներ, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ):   Դրանցից 420-ը պարունակել են առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության` հետաքննական եւ նախաքննական մարմիններին` նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 16 հրապարակում ուղարկվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ` ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: 10 դեպքով հարուցվել է քրեական գործ»: Մի՞թե կարելի է հիշել այդպիսի բան` որ 446 ահազանգի առյուծի բաժինով` 420-ով զբաղվեն իրավապահ մարմինները, քննություն տանեն, երբ դրանց մեծ մասը մամուլի հրապարակումներն են: Դե ինչ, առաջընթացը առավել քան ակնհայտ է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված