Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՖԱՖԸ՝ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԶՉԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

 

ՖԱՖԸ՝ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆՈՐ ՄԱՐԶՉԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը տարածել է հայտարարություն, անդրադառնալով  Վարուժան Սուքիասյանի նշանակմանը, որպես ֆուտբոլի  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Հայտարարության մեջ ասվում է.

«Վարուժան Սուքիասյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու հնարավոր տարբերակի մասին մենք մտահոգություն էինք հայտնել դեռեւս շաբաթներ առաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ: Վարուժան Սուքիասյանին գլխավոր մարզիչ նշանակելու որոշումը, կարծում ենք՝ կայացվել էր շատ ավելի վաղ, իսկ Ռուբեն Հայրապետյանի արած վերջին արտահայտություններն արտերկրից մինչեւ 500.000-ի սահմաններում մարզիչ բերելու, Միշել Տեր-Զաքարյանի եւ Աբրահամ Խաշմանյանի մասին դեռ սկզբից նման էին օդ կրակելուն: Չնսեմացնելով Վարուժան Սուքիասյանի ներդրած ավանդը հայկական ֆուտբոլում եւ նրան համարելով տեղացի լավագույն մարզիչներից մեկը, չի կարելի չհիշել նույն Ռուբեն Հայրապետյանի կողմից Վարուժան Սուքիասյանին ուղղված մեղադրանքների մասին՝ ժամանակին հավաքականում խաղերի առուծախի, ինչպես նաեւ նույն թեմայով Վարուժան Սուքիասյանի մեղադրանքները մեր լեգենդար դարպասապահի՝ Բերեզովսկու հասցեին։ Վարուժան Սուքիասյանն, ի տարբերություն Սարգիս Հովսեփյանի՝ ունի մարզչական անցած ուղի ու փորձ, սակայն թերահավատ ենք, որ Սուքիասյանը լինելու է հավաքականում ինքնուրույն որոշումներ կայացնող մարզիչ»։

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ