Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

«ԴԵՂԱՅԻՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԻ ՏԵՂԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ Է»

Արխիվ 12-16

«ԴԵՂԱՅԻՆ ՄԱՖԻՈԶՆԵՐԻ ՏԵՂԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ Է»

 

Երեկ խորհրդարանում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ քննարկվեց Մոսկվայում ստորագրված "Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին" Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Ըստ հիմնական զեկուցողի` կոնվենցիային միանալու նպատակն է կանխել հանրային առողջությանը սպառնացող վտանգները եւ պայքարել դրանց դեմ` սահմանելով քրեական պատասխանատվություն` մի շարք գործողությունների նկատմամբ, ինչպիսիք են` կեղծ բժշկական արտադրանքի արտադրությունը, տարածումը, մատակարարումը, բժշկական արտադրանքներին վերաբերող փաստաթղթերի կեղծումը եւ այլն: Բարձրացված հարցը դարձավ պատգավորների թեժ քննարկման առարկա: Մասնավորապես ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ նշեց հետեւյալը. «Բոլորս էլ գիտենք դեղ ներկրող մաֆիոզներին, դեղ կեղծողներին, մանկական կերերը կեղծողներին... Ո՞վ է բռնելու մանկական դեղ կեղծողի ու հանցագործի ձեռքը: Կան դեղատներ, որոնց կողքով, որպես ժանտախտի, մեր քաղաքացիները աշխատում են չմտնել, շրջանցել, որովհետեւ գիտեն, որ այդտեղ ապահովագրված չեն ոչ միայն կեղծ, այլ նաեւ վնասակար դեղորայքից: Այստեղ ազգային ծրագիր է պետք` պայքարելու այս աղետի դեմ: Մենք պետք է կարողանանք այս պետական դավաճանության դեմն առնենք»:

Թե որ կազմակերպությունների ու որ ներկրողների մասին էր ակնարկում տիկին Ն. Զոհրաբյանը, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից. «Կարող եք դիմել Առողջապահության նախարարություն եւ ստանալ այն մոնոպոլիստների անունները, ովքեր Հայաստան են ներկրում դեղեր, մանկական կեղծված սնունդ, մասնավորապես` «Հիպ»: Ավելին` ներկրում են դեղեր, որոնք որեւէ ազդող կոմպոնենտ չունեն, եթե չասենք, որ ուղղակիորեն հակառակ ազդեցությունն են թողնում: Դրա համար էլ ամբիոնից հարց հնչեցրի` եթե այս կոնվենցիան վավերացնենք, արդյոք այն հնարավորություն է տալու այդ մարդկանց նստեցնել, որովհետեւ դեղային մաֆիոզների տեղը կալանավայրում է: Իսկ նրանց բոլորի անուններն էլ մենք շատ լավ գիտենք»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված