ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ Է
Արխիվ 12-16ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ Է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ընդգրկվել է «տարվա հիասթափությունների» ցուցակում, որը ներկայացրել է Championat.com-ը: Հայ ֆուտբոլիստի գործերը խաղադաշտում շարունակում են բարդանալ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումը սարերի հետեում չէ, իսկ Յուրա Մովսիսյանի այլ ակումբ տեղափոխվելու տարբերակները դժվար է բազմազան անվանել: Այս մրցաշրջանն անհաջող դասավորվեց հայ ֆուտբոլիստի համար, բավական չէ, որ մոսկովյան ակումբի ներկայիս մարզիչն է բողոքներ ու դժգոհություններ ներկայացնում Մովսիսյանի դեմ, հիմա էլ «Սպարտակի» նախկին մարզիչն է պնդում, որ Մովսիսյանի վերաբերմունքը գործին պրոֆեսիոնալ չէ, ինչն էլ հանգեցրել է ներկայիս խնդիրների առաջացմանը.«Ամեն բան կախված է հենց ֆուտբոլիստից եւ գործի հանդեպ նրա վերաբերմունքից: Անգամ վնասվածքներն են կախված խաղացողից, եթե ֆուտբոլիստը գիտի, որ խնդիրներ ունի մկանային կամ ոտնաթաթի հետ, ապա պետք է հետեւի դրան: Հենց սրանում է կայանում պրոֆեսիոնալիզմը»,- Կարպինի խոսքը մեջբերում է Sport-express-ը։ Իսկ այն հարցին, արդյո՞ք Կարպինը դժգոհություններ է ունեցել այն վերաբերմունքից, որը ցուցաբերել է Մովսիսյանը գործի հանդեպ, մոսկովյան թիմի նախկին գլխավոր մարզիչը պատասխանել է.«Ցավոք, այո: Պորտուգալիայում, հավաքի ժամանակ ես զգուշացրել էի, որ որոշ ֆուտբոլիստներ շարունակեն նույն կերպ վերաբերվել գործին, ապա չեն խաղա: Ես այդ ասելով նկատի ունեի Մովսիսյանին»:
Յուրա Մովսիսյանն արդեն համակարպվել է այլ ակումբ տեղափոխվելու մտքի հետ, այնուամենայնիվ հայ ֆուտբոլիստի մարզական ապագան մի փոքր անորոշ վիճակում է: Ցանկացած ակումբ, որը Մովսիսյանին ձեռք բերելու համար բանակցություններ կսկսի մոսկովյան թիմի հետ, գիտակցելու է, որ իրենց նոր ձեռքբերումը, մի որոշ ժամանակ գուցե չկարողանա օգտակար լինել թիմին: Ինչեւէ, համբերություն դրսեւորելու դեպքում հայ ֆուտբոլսիտը իր որակները վերագնելու եւ նոր ակումբում ցուցադրելու հնարավորություն կունենա:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

