Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«ԷՐԵՍ-ԲԵՐԵՍ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

«ԷՐԵՍ-ԲԵՐԵՍ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ


Երեկ գործադիրի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ հայտարարեց դեղերի շուկայում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ըստ Ա. Շաբոյանի. «Հանձնաժողովն ուսումնասիրել է հինգ խոշոր դեղ ներկրողների գործունեությունը, որոնցից գների բարձրացում է արձանագրվել «Նատալի ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ» ընկերություններում»: Սակայն, կառավարության նիստից հետո ստացվեց այնպես, որ ՏՄՊՊ նախագահն ու ՀՀ առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ միասին հայտնվեցին լրագրողական «ճանկերում»: Եվ նախարար Ա. Մուրադյանն ընդգծեց, թե դեղերի շուկայում գնային բարձրացումներ չկան: Իսկ Ա. Շաբոյանը շտապեց արձագանքել, թե այստեղ ոչ թե հակասություն կա, այլ մեթոդաբանական տարբերություններ, եւ փորձեց հակասելով ինքն իրեն` դուրս գալ հարցերի տակից:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ