Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԴԲԱ ՎԱ՞ՏԸ...

Արխիվ 12-16

ԴԲԱ ՎԱ՞ՏԸ...

 

Ընդդիմության տունը կամաց-կամաց կռիվ է ընկնում: Սահմանադրական հանրաքվեի ժամանակ մոտ 420 հազար քաղաքացիների քվեարկած «ոչ»-ի համար այսօր կենաց-մահու պայքար են մղելու ընդդիմադիր քաղաքական ուժերը: Իհարկե, հաշվի առնելով, որ ժողովուրդը նոր չէ հիասթափվել ավանդական ընդդիմադիր քաղաքական ուժերից` ՀԱԿԿ-ից եւ «Ժառանգությունից»` կարծես թե բացվում է նոր ձեւավորվող քաղաքական ուժերի բախտը: «Իրավունքը» տեսնելով, որ Ազատության հրապարակում` «Նոր Հայաստան» փրկության ճակատում էլ մարդ չի մնացել, փորձեց պարզել, թե հնարավո՞ր է` «ոչ»-ականները տեղափոխվել են «Լուսավոր Հայաստան»:

Այո, վանաձորցի ամենաընդդիմադիր անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ քաղաքական ճամբար: Սակայն, պարոն Մարուքյանը, պարզվեց, որ շատ զբաղված է, քանի որ պատրաստվում է կազմակերպել իր նոր կուսակցության անդրանիկ համագումարը: Իսկ իր բոլոր մտքերն ու գաղափարներն էլ տեղ են գտել իր հայտարարության մեջ` դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի մասին, ու էլ ավելացնելու ոչինչ չունի: Չէ, դեռ չկազմավորված «Լուսավոր Հայաստանում» մտքերն ու տեսակետները, եթե սպառվում են, ուրեմն` Է. Մարուքյանն էլ թող հույսը կտրի` որպես բոնուս ընտրություններից հետո հրապարակված հազարավոր ընդդիմադիր ձայներից:

 

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ