Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՏԱՆԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԱԼԻԵՎԻ ՏԱՆԿԱՅԻՆ ԿՐԱԿՈՑԸ

 

Դեռ ամռան վերջերին մեր էջերում նման կարծիք հայտնելու առիթ էինք ունեցել. «Սահմանային զինադադարի ռեժիմը խախտվել է ոչ միայն 60 եւ 82, այլեւ՝ 120 միլիմետրանոց ականանետերով... Եթե ընդամենը հաշված ամիսներ առաջ` հրադադարը խախտվում էր հիմնականում հրաձգային զենքի կիրառմամբ, ապա` հետո դրան գումարվեցին նաեւ նռնականետերն ու 60 միլիմետրանոց ականանետերը, շատ չանցած՝ 82 միլիմետրանոցները: Եվ հիմա էլ արդեն կիրառման մեջ են մտնում ականանետային պրակտիկ ամենախոշոր տրամաչափը՝ 120-ը, եւ դրան էլ սկսում է գումարվել փոքր տրամաչափի հրետանին... Հաշվի առնելով, թե ազերիները ինչ արագությամբ 60 միլիմետրանոց ականանետերից հասան 120-ի, կարելի է ենթադրել, որ առկա իրավիճակի պահպանման դեպքում արագորեն կաճի նաեւ հրետանու տրամաչափը: Եվ հետո հերթը կհասնի հրթիռային համակարգերին եւ ծանր հրետանուն»:

ԶԻՆԱԴԱԴԱՐԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ

Մեր այդ հրապարակումից շաբաթներ անց Ադրբեջանն արդեն փոքր տրամաչափի թուրքական հրթիռային համակարգեր էլ դրեց կիրառման մեջ: Եվ, ահա, նախօրեին էլ զինադադարի հաստատումից ի վեր առաջին անգամ նաեւ տանկային ծանր՝ 125 մմ տրամաչափի հրետանին մտավ կիրառման մեջ: Ու արդյունքում՝ սահմաններին, ինչպես ասում է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, լարվածությունը հասել է գագաթնակետին: Ուրեմն՝ ի՞նչ է սպասվում դրանից հետո:
Նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է նշանակում տանկի գործադրումը: Տանկերը հատկապես էֆեկտիվ զինատեսակ են ճակատային գծերի ճեղքումների եւ արագ հարձակում ապահովելու համար, իսկ որպես անշարժ հրետանային կրակակետ՝ 120 մմ-անոց ականանետը, թերեւս, ավելի վտանգավոր է, քան տանկը: Իսկ 120 մմ-անոց ականանետեր, ինչպես նշեցինք, դեռ ամռան վերջերից է կիրառվում: Արդյունքում՝ զուտ ռազմական առումով տանկի կիրառումն Ադրբեջանին նոր բան չի տալիս: Բայց քաղաքական տեսանկյունից՝ զինադադարի խախտման ընթացքում ամեն մի հերթական զինտեխնիկայի կիրառումը, անշուշտ, իր հնչեղությունն ու էֆեկտն ունի, առավել եւս՝ տանկի պարագայում:

Խոշոր հաշվով սա նույնիսկ կարելի էր սպասել. ի վերջո Մինսկի խումբը շարունակում է համառորեն խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով` մոտ ժամանակներս հանդիպում կազմակերպելու մասին, եւ վերջին ամիսների փորձն էլ ցույց է տալիս. որ բանակցային գործընթացի ուղղությամբ ամեն մի տեսանելի դրվագի շեմին Բաքուն զինադադարային խախտման հերթական նորամուծությունն է մտցնում: Արդյունքում՝ բանակցային գործընթացի այդ հերթական դրվագն անմիջապես շուռ է գալիս սահմանային այդ նոր մակարդակի լարվածությունն ինչ-որ կերպ հարթելու ուղղությամբ՝ բուն ղարաբաղյան կարգավորման թեման տանելով երկրորդ պլան:
Բայց ասել, թե այս անգամ էլ է իրավիճակն ամբողջովին արդեն ստանդարտ դարձած այդ բանաձեւի շրջանակներում, կարող է եւ սխալ լինել: Այն առումով, որ ներկայումս կովկասյան ողջ տարածաշրջանում եւ, մասնավորապես, ղարաբաղյան ուղղությամբ կա իրավիճակային լուրջ փոփոխություն, որը պետք է, որ բոլոր հարցերով իր ճշգրտումները մտցնի: Խոսքը ռուս-թուրքական հարաբերությունների մասին է, որն ինչպես ռուս-հայկական, այնպես էլ ռուս-ադրբեջանական հարաբերություններում արդենիսկ կոնկրետ ազդեցություն ունեցել է: Հայաստանի մասով միայն այն, որ Ռուսաստանն էականորեն ամրացնում է իր 102-րդ ռազմաբազան, արդենիսկ ծանրակշիռ փոփոխություն է առաջ բերում ողջ տարածաշրջանի ռազմական հաշվեկշռի մեջ: Եվ այդ փաստը, ինչպես վկայում են թուրքական լրատվամիջոցները, լուրջ մտահոգություններ է առաջ բերել Անկարայում: Նաեւ այն առումով, որ Թուրքիան իրեն սկսել է տեսնել ռազմական շրջափակման վիճակում, եւ դրանում, անշուշտ, ճշմարտություն կա: Արեւելքից լուրջ ուժ հավաքած հայաստանյան ռազմաբազան է, արեւմուտքից՝ թուրքերը մտահոգված են, որ ռուսական բազա կարող է հայտնվել Կիպրոսում: Հարավային ուղղությամբ աստիճանաբար սիրիական սահմանն է փակվում Թուրքիայի առաջ: Բացի այդ՝ կա ամենաէական հանգամանքը. օրերս ռուսները «Իսլամական պետությանը» Միջերկրական ծովից գրոհեցին «Կալիբր» տիպի հրթիռներով` «Դոնի Ռոստով» սուզանավից: Սա դեռ միայն անցած տարվա դեկտեմբերին նավատորմ ընդունված «Վարշավյանկա» կարգի սուզանավ է, որին անորսալիության պատճառով ՆԱՏՕ-ում կնքել է «Սեւ անցք» անվամբ: Դրանից զատ՝ սուզանավը, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատեց, ի զորու է նաեւ միջուկային զենք կիրառել, որի հարվածի գոտին տարածվում է սիրիական ափերից 2000 կմ շառավիղով, այսինքն՝ ընդգրկում է ողջ Թուրքիան: Դրանից զատ՝ սեպտեմբերի կեսերից սկսած իսրայելյան աղբյուրները մի գլուխ խոսում են, որ եթե ոչ մշտապես, այլ պարբերաբար Սիրիայի մերձակա ջրեր է հասնում նաեւ աշխարհում ամենամեծը համարվող եւ առնվազն 24 գերժամանակակից՝ «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ ¥յուրաքանչյուրը 6-10 մարտագլխիկներով¤ ունեցող «Դմիտրի Դոնսկոյ» ատոմային սուզանավը: Սրանից զատ՝ տվյալ հատվածում ռուսական վերջրյա նավատորմը եւս իրենից պատկառելի ուժ է ներկայացնում: Իսկ Թուրքիան պետք է իր աչքի առաջ ունենա նաեւ Սեւծովյան նավատորմը:

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱԽՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՄ Է

Անշուշտ՝ միայն «Դոնի Ռոստովը» բավական կլիներ Թուրքիան ամբողջովին ոչնչացնելու համար, եւ ռուսական թվարկված ողջ ծովային ներուժը տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ ռազմական բալանս ձեւավորելու խնդիր է հետապնդում, կարող է շատ ավելի գլոբալ խնդիրներ լուծել, սակայն հազիվ թե պրակտիկ կիրառման մեջ դրվի: Մի քանի «Կալիբրներ», իհարկե, արձակվեցին, սակայն այդ կերպ «Դոնի Ռոստովն» ավելի շուտ իր ներկայությունը եւ մասնակիորեն՝ հնարավորություններն էր ցուցադրում: Իսկ ողջ ուժը, հասկանալի է, ամենեւին էլ ուղղված չէ Թուրքիայի կամ «Իսլամական պետության» դեմ, քանի որ դրա կիրառումն արդեն կնշանակեր միջուկային պատերազմ: Դա նշանակում է, որ ինչքան էլ Անկարան զգուշանա եւ մտահոգվի իր սահմանների երկայնքով բազավորված ռուսական նավատորմից, հիմնական վտանգը, թերեւս, կհամարի հենց հայաստանյան ռազմաբազան. միայն այն կարող է գործնականում, առանց միջուկային հետեւանքների, պետք եղած դեպքում` Թուրքիայի հետ հակամարտության մեջ մտնել: Ընդ որում, թեեւ ուղղակի բախման հավանականությունը փոքր է, բայց այն բանից հետո, երբ Թուրքիան զորք մտցրեց Իրաք, պատկերը կտրուկ փոխվեց:
Փաստն այն է, որ չնայած Իրաքի ներկայացրած վերջնագրին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ¥ԱԽ¤ քննարկմանը, թուրքական զորքը մնաց այդ երկրում: Դա էլ ավելի է հաստատում մեր նախորդ հրապարակման մեջ արված ենթադրությունը, որ առանց ԱՄՆ-ի, մեղմ ասած, աչք փակելուն՝ Էրդողանն այդ քայլին չէր գնա: Այսպիսով, եթե թուրքերը մնում են Իրաքում, ապա մեծ հաջողությամբ «հակաահաբեկչական պատերազմ» կարող են ծավալել նաեւ Սիրիայում՝ դրանից բխող ռուս-թուրքական հարաբերությունների գերսրմամբ: ԱԽ-ի այդ նիստից հետո ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը տեղեկացրեց, որ Թուրքիայի ԱԽ անդամ դաշնակիցները խոստացել են այդ հարցը կարգավորել այնպես, որ «Իրաքի կառավարությանը բավարարի»: Բայց եթե Իրաքի կառավարությանը լավ «խնդրեն», վերջինս կարող է եւ իր երկրում թուրքերի մնալը բավարար համարել: Համենայնդեպս՝ Չուրկինը նաեւ ակնարկում է, որ թուրքերի Սիրիա մտնելը եւս առնվազն հնարավոր է. «Ռուսաստանը հույս ունի, որ Թուրքիան նոր անպատասխանատու քայլեր չի ձեռնարկի, այդ թվում՝ Սիրիայի տարածքում»: Իսկ եթե ձեռնարկի՞, չէ՞ որ այնպիսի ոչ միայն անպատասխանատու, այլ միջազգային բոլոր օրենքները գլխիվայր շուռ տվող քայլի եւս Էրդողանը պետք է, որ վախենար գնալ:
Մի խոսքով՝ ակնհայտորեն ռուս-թուրքական լարվածությունը գնալով սրվում է, եւ պայթյունը հազիվ թե որեւէ մեկը բացառի: Իսկ այդ դեպքում՝ պայթյունը չի՞ տարածվի նաեւ դեպի հայ-թուրքական սահման...
Այս իրավիճակում, թերեւս, ռուս-ադրբեջանական հարաբերությունները եւս կոնկրետացման ենթակա են: Տարբեր տրամաչափի թուրք պաշտոնյաների Բաքու կատարած այցերով՝ Անկարան, անշուշտ, արդեն ստուգել է Ալիեւի տրամադրությունը: Մոսկվան նույնպես այս ընթացքում հազիվ թե այդ հարցով ձեռքերը ծալած սպասեր: ԱՄՆ-ն էլ իր հերթին, կենտրոնանալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների արդեն վստահաբար կարելի է ասել՝ բացարձակապես անհեռանկար հանդիպման վրա, անշուշտ, իր հերթին է նաեւ Բաքվին որոշակի մեսիջներ հղում: Ալիեւը, թերեւս, ուրախ կլիներ «ջրի տակ անցնել»՝ մինչեւ վիճակը կկարգավորվի, բայց հազիվ թե կարողանա: Եվ այս իրավիճակում, երբ տանկը ղարաբաղյան հակամարտության գործուն միջոցի վերածելով՝ Ս.Օհանյանի ասածի պես՝ Բաքուն սահմանային լարվածությունը գագաթնակետին է հասցնում, հուշում է, որ Ալիեւը դեռ ակնարկում է, որ Էրդողանի օրինակով կարող է եւ գագաթնակետից այն կողմ էլ անցնել: Թերեւս միայն մեկ դեպքում, եթե ռուս-թուրքական հարաբերությունները եւս տեղափոխվեն բախումային փուլ: Իսկ դա արդեն կախված է Սիրիայից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված