«Վերջին ժամանակներում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լրջորեն սրվում է». Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ
Արխիվ 12-16«Վերջին ժամանակներում Հարավային Կովկասի
տարածաշրջանում իրավիճակը լրջորեն սրվում է». Հ.
ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջ, որտեղ հայ եւ ռուս փորձագետներն իրենց կարծիքները ներկայացրեցին այն մարտահրավերների եւ սպառնալիքների վերաբերյալ, որոնք ներկայացնում է ահաբեկչությունը «Մեծ Կովկասի» տարածաշրջանի համար: Հայաստանյան կողմից ներկա էին ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, քաղաքագետ`ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ եւ Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ:
«Վերջին ժամանակներում Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը լրջորեն սրվում է». - ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը։
Նրա խոսքով` սրումը տարածաշրջանում կարող է կապված լինել ռուս–թուրքական հարաբերությունների հետ:
«Թուրքիայի հետ Հայաստանի սահմանն ապահով պաշտպանված է, ռուսական կայանը ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի երաշխավորն է։ Մյուս կողմից, գոյություն ունի սրում հայ–ադրբեջանական սահմանին։ Այդ փաստը մեզ շատ է մտահոգում, առավել ևս, երբ մենք նայում ենք ընդհանուր պատկերը», – ասաց Հ. Բաբուխանյանը։
Նա նշեց, որ Թուրքիան ներգրավված է հակամարտության մեջ իր հարևանի հետ, եւ Ադրբեջանը, որը Թուրքիայի դաշնակիցն է, նույնպես դարձել է սրման մասնակից։
«Հայաստանի մասնակցությունը Իգիլի, կամ Դաիշի հետ կապված, չի կարող փաստ հանդիսանալ, քանի որ նման բան պարզապես գոյություն չունի: Մեզ անհանգստացնում է լրիվ այլ բան: Սիրիայի Հալեպ քաղաքում մենք ունենք բավականին մեծ սփյուռք, իր ամբողջ ստրուկտուրայով` կրություն, մշակույթ: Ցավոք քրիստոնեաների հետապնդումով` Սիրիայում, առաջին հերթին տուժեցին հայերը: Մենք ունեցանք 20 հազար փախստական, որոնք գտնվում են շատ վատ վիճակում, որոնց համար թե' մեր Ազգային ժողովը, թե' կառավարությունն աշխատում են օգնել ամեն գնով: Պետք է նշեմ, որ Թուրքիան հանդիսացավ այն «պիոները», որը անցյալ տարի Սիրիայի հայկական թաղամասեր, այդ թվում Քեսաբ, ուղարկեց իր զինված ուժերին, ինչպես նաեւ սիրիական թուրքերը եւ այսպես կոչված «սեվ գայլերը», գործնականում, կազմակերպեցին ցեղասպանություն, ինչը տեղի էր ունեցել նաեւ 100 տարի առաջ` հենց Քեսաբում: Ոչնչացվել են մեր եկեղեցիները, հայկական համայնքը, դպրոցները:
Ինչպես հայտնի է Հայաստանը սահմանակից է Թուրքիային, եւ այդ սահմանը բավականին լավ պաշտպանված է Ռուսաստանի դաշնության սահմանապահների եւ ռազմաբազայի շնորհիվ, ինչը համարվում է ոչ միայն Հայաստանի անվտանգության երաշխավոր այլ նաեւ ողջ տարածաշրջանի` հյուսիս եւ հարավ կովկասյան երկրների համար»:
Պատգանավորը ռուսական կողմին ասաց նաեւ, որ բացի Թուրքիայից Հայաստանի համար կա լարվածություն հայ-ադրբեջանական սահմանի վրա: Ինչպես հայտնի է Ադրբեջանը եւս համարվում է Իգիլի մի մասնիկ, քանի որ Իգիլի հետաքրքրությունը կազմում են մուսուլմանական երկրները. «Վերջին օրերին կրկին նկատում ենք լարվածություն հայ-ադրբեջանական սահամնին, ինչը համավաբար կապված է ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ: Էսկալացիան հասել է այն աստիճանի, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահամանին, վերջիններս ,գործի են դրել տանկեր, որտեղից կրակահերթ են արձակվել Արցախի սահմանին, իսկ Հայաստանի հյուսիսային կողմում ռմբակոծություններ են եղել: Սա մեզ անհանգստացնում է եւ լարվածության հիմնական մասը ստեղծում է Թուրքիան, որը ինչպես հայտնի է, շատ վաղուցվանից վարում է Նեոօսմանական զավթողական քաղաքականություն»:
Պատգամավորը ենթադրում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը` որպես դաշնակիցներ, պետք է համախմբեն ուժերը, որպեսզի բացասական զարգացումից խուսափեն ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում։
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk