Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԻԳԻԼ

Արխիվ 12-16

ԻԳԻԼ

Այսօր Սպուտնիկ Արմենիա գործակալությունում տեղի ունեցավ Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջ` <Կովկասյան տարածաշրջանի անվտանգություն> թեմայով: Այն հիմնականում վերաբերում էր տեռորիզմի դեմ պայքարին: Հայաստանյան կողմից ներկա էին ՍԻՄ նախագահ ԱԺ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, քաղաքագետ` Սերգեյ Շաքարյանցը եւ Համահայկական ծնողական կոմիտե ՀԿ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ:

Հ. Բբուխանյանը տեռորիզմի դեմ պայքարի եւ առհասարակ այդ երեւույթի հետ կապված նշեց.

<Հայաստանի մասնակցությունը Իգիլի, կամ Դաիշի հետ կապված, չի կարող փաստ հանդիսանալ, քանի որ նման բան պարզապես գոյություն չունի: Մեզ անհանգստացնում է լրիվ այլ բան: Հատկապես Սիրիայի Հալեպ քաղաքում մենք ունենք բավականին մեծ սփյուռք, իր ամբող ստրուկտուրայով` կրություն, մշակույթ: Ցավոք քրիստոնեաների հետապնդումը` Սիրիայում, առաջին հերթին տուժեցին հայերը եւ ինչպես հայտնի է մենք ունեցանք 20 հազար փախստական, որոնք գտնվում են շատ վատ վիճակում, որոնց համար թե մեր Ազգային ժողովը, թե կառավարությունն աշխատում են օգնել ամեն գնով` հնարավորության սահմաններում: Պետք է նշեմ, որ Թուրքիան հանդիսացավ այն <պիոները>, որը իր զինված ուժերը ուղարկեց Սիրիայի հայկական թաղամասեր, այդ թվում Քեսաբ անցյալ տարի, երբ սիրիական թուրքերը, Թուրքիայի զինված ուժերը եւ այսպես կոչված <սեվ գայլերը> գործնականում կրկնակի անգամ կազմակերպեցին ցեղասպանությունը, ինչը տեղի էր ունեցել նաեւ 100 տարի առաջ հենց Քեսաբում: Ոչնչացվել են մեր եկեղեցիները, հայկական համայնքը, դպրոցները: Ինչպես հայտնի է Հայաստանը սահմանակից է Թուրքիային, որը բավականին լավ պաշտպանված է Ռուսաստանի դաշնության սահմանապահների եւ ռազմաբազայի շնորհիվ,ինչը համարվում է ոչ միայն Հայաստանի այլեւ տարածաշրջանի համար անվտանգության երաշխավոր այլ նաեւ հյուսիս եւ հարավ կովկասյան երկրների համար>:

Պատգանավորը ռուսական կողմին ասաց նաեւ, որ բացի Թուրքիաից Հայաստանի համար կա էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի վրա: Ինչպես հայտնի է Ադրբեջանը եւս համարվում է Իգիլի մի մասնիկ, քանի որ Իգիլի հետաքրքրությունը կազմում են մուսուլմանական երկրները: Եվ այդ առումով մենք վերջին օրերին կրկն նկատում ենք լարվածություն հայ-ադրբեջանական սահամնին, ինչը համավաբար կապված է ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետ. <Էսկալացիան հասել է այն աստիճանի, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահամանին վերջիններս գործի են դրել տանկեր, որտեղից կրակահերէ են արձակել Արցախի սահմանին, իսկ Հայաստանի հյուսիսային կողմում ռմբակոծություններ են եղել: Սա մեզ շատ անհանգստացնում էեւ լարվածության հիմնական մասը ստեղծում է Թուրքիան, որը ինչպես հայտնի է շատ վաղուցվանից վարում է նեոօսմանական զավթողական քաղաքականություն եւ ինչպես հայտնի է Թուքրիան այսօր գրեթե բոլոր հարեւանների հետ գտնվում է կոնֆլիկտային հարաբերությունների մեջ եւ ցավոք Թուրքիայի դաշնակիցները հարավային կովկասի ուղղությամբ ինչպես հայտնի է դա Ադրբեջանն է նույնպես մասնակից է այս էսկալացիային: Ես կարծում եմ, որ այսօր մենք որպես դաշնակիցներ ՌԴ-ի հետ թե ԱՊՀ, թե ԵՏՄ առումով պետք է ավելի ամրացնենք մեր փոխհարաբերությունները, որպեսզի կարողանանք խուսափնեք տհաճ իրավիճակներից ոչ միայն տարածաշրջանում այլեւ...>

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ