Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՊՔ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»

Արխիվ 12-16

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ

ԴԵՂԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՊՔ  ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ»

 

Թեեւ Հայաստանի կառավարությունը եւ առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում են՝ բնակչության առողջության խնդիրներն ավելի բարձր մակարդակով լուծելու համար, սակայն շատ կարեւորվում է նաեւ բարեգործական կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնության դեղերը:

«Իրավունք»-ը թեմայի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին եւ պարզեց` դեղերի հստակ խմբաքանակ կա՞  որը ՀՀ է մուտք գործում մարդասիրական օգնության  ճանապարհով: «Ոչ: Կան բարեգործական կազմակերպություններ, որոնք իրենց երկրից կամ այն երկրից, որտեղ իրենց կենտրոնն է, մեր երկիր են ուղարկում մարդասիրական օգնության դեղերը` նախապես ուսումնասիրելով, թե ինչ դեղերի կարիք ունի մեր երկիրը:  Կոնկրետ խմբաքանակ չկա: Մարդասիրական ճանապարհով  մուտք են գործում տարբեր  դեղեր»,- ասաց Խաչատրյանը:

Այս տարվա բյուջեի նախագծով նախատեսված  է  60 մլն դրամ հատկացնել մարդասիրական օգնության դեղերի բաշխման համար: Փոխնախարարը պարզաբանում է` գումարի չափը որոշվել է  նախորդ տարի հաշվի առնելով մարդասիրական օգնության դեղերի  բաշխման կարգը: Հաշվարկվել է մարդասիրական դեղերը տրամադրող հումանիտար կենտրոնի գործունեությունը, ինչպես նաեւ ինչքան փող է ծախսվել մաքսազերծման, ճանապարհածախսի վրա:

Ինչ երաշխիքներ կան, որ մարդասիրական օգնության դեղեր ստացած այս կամ այն բժշկական կենտրոնը հիվանդներին դրանք անվճար տրամադրելու փոխարեն չի վաճառի: «Չեմ կարծում` նման բան լինի: Հումանիտար դեղի վաճառքի վերաբերյալ այսքան ժամանակ մենք նման դեպք չենք արձանագրել: Եթե կան դեպքեր, թող մեզ դիմեն»,- հորդորեց ԱՆ փոխնախարարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ