Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԻՆՉՔԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴՔԱՆ ԷԼ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԻՆՉՔԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

ԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ԱՅԴՔԱՆ ԷԼ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ

ՀԱՆԴԵՊ»

 

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից այսօր «Իրավունք»-ը պարզեց` որեւէ դիմում-բողոք ԲՀԿ-ի անունից ուղարկվե՞լ է  իրավապահներին, թե ոչ: Միքայել Մելքումյանը մինչ բուն հարցին պատասխանելը նախ հանրաքվեի արդյունքների մասին խոսեց:  Հանրաքվեն, ըստ նրա, ցույց տվեց, որ հանրության մեջ վստահության մեծ դեֆիցիտ կա, որը երեւաց նաեւ մինչ հանրաքվեն: «Բայց ինչքան վստահության պակաս կա իշխանության  հանդեպ, այդքան էլ` ընդդիմության հանդեպ: Չի կարող ընդդիմությունը միշտ պարտվել»,-  ասաց ԲՀԿ-ականը:

Միքայել Մելքումյանը դատապարտեց կեղծարարությունը, ապա ասաց. «Իրավապահները պետք է մեկ առ մեկ դեպքերը քննել եւ դատապարտել»:

Հստակեցրինք մեր հարցը` ԲՀԿ-ի անունից դիմում-բողոքներ եղել են իրավապահ մարմիններին, թե ոչ: «Որտեղ եղել է ընտրակեղծիք եւ արձանագրվել է, մեր վստահված անձը ներկա է եղել, աչք փակե՞նք: Ես հստակ տեղեկատվություն չունեմ` կուսակցության անունից դիմում-բողոքներ եղե՞լ են իրավապահներին, բայց ԲՀԿ-ն դատապարտում է ցանկացած  կեղծիք»,- ասաց պատգամավորը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ