«ՈՒՇԱՑԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ» ՀԱՎԵՐԺԱՑՐԵԼ Է ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԵՔ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ
Արխիվ 12-16«ՈՒՇԱՑԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ»
ՀԱՎԵՐԺԱՑՐԵԼ Է ԴՈՒԴՈՒԿԻ ԵՐԵՔ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ
Երեկվանից Աբովյան փողոցի մայթեզրին, անցորդների ու հարակից շենքերի բնակիչների համար հաճելի նորություն է տեղադրված` «Ուշացած լուսանկար» անվանումը կրող արձանախմբի տեսքով:
Արձանախմբի քանդակագործ Դավիթ Մինասյանն ու ճարտարապետը Լեւոն Իգիթյանը հավերժացրել են տարբեր սերունդների երեք վարպետներին՝
դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Ջիվան Գասպարյանին եւ Լեւոն Մադոյանին:
«Ուշացած լուսանկար» արձանախմբի բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ խմբաքանդակի բացման պատիվը վերապահվել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ քանդակագործ Դավիթ Մինասյանին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk