ՓԱԿՎԵԼ Է ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԼՈԼԻԿԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Արխիվ 12-16ՓԱԿՎԵԼ Է ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ
ԼՈԼԻԿԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ. ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Պատգամավոր Հայկ Բաբուխանյանն այսօր հարց ուղեց ՀՀ Գյուղ փոխնախարար Սամվել Գալստյանին, թե ժամանակին մեր տեղական գյուղ մթերքի սորտերը՝ լոլիկ, ձմերուկ ու այլն, նվազեցին գյուղատնտեսության մեջ, տեղ տալով արտասահմանյան սորտերին` ի հաշիվ համային որակի: Վերջին տարիներին, կարծես դրական փոփոխություն ենք տեսնում՝ վերադարձ հայկական որակյալ սորտեին: Արդյոք մեր տեղական սորտերը, որոնք մեր բնակչությանը ավելի մոտ են, պաշտպանված: Այնուհետեւ ՍԻՄ նախագահը հետաքրքրվեց, արդյոք Հայաստանի Հանրապետությունում գենետիկ մոդիֆիկացված սերմերի օգտագործման դեպքեր գրանցվել են:
Փոխնախարարը պատասխանեց.
<Հայաստանի Հանրապետությունում գենետիկ մոդիֆիկացված սերմերի տեսակներ, բնականաբար, մեր ունեցած օրենսդրությամբ չի ներկրվում, բայց պետք է անկեղծորեն պատասխանեմ` հանրապետությունը չունի այնպիսի մակարդակի լաբարատորիա, որը կկարողանա հստակ պատասխանը տալ, թե արդյոք սոյայի, որը չենք օգտագործում եւ եգիպտացորենի, որը մենք օգտագործում ենք, եւ այլ բանջարաբոստանային մշակաբույսերի այլ տեսակի սերմերի մեջ կան, թե ոչ: Փաստաթղթերով, , որոնք ներկայացնում են ներկրողները, չունենք այդպիսի փաստ, որ մոդիֆիկացված սերմ մտնի Հայաստան:
Ձեր մտավախությունը տեղին է, որ Հայաստանի համար բոլոր մշակաբույսերի մեջ, բացառությամբ հացահատիկի, խորհրդային տարիներին սելեկցիոներների աշխատանքի արդյունքում որոշակի սորտեր ունեցել ենք:
Տարիներ առաջ մենք ունեցանք բացթողումներ տարբեր հացահատիկային մշակաբույսերի` ցորենի սերմացուներ, որոնք բարձր բերք էին ապահովում, որը սակայն ավելի շատ օգտագործվում էր օղու համար, քան հացաթխման: Դրանից բացի, տեղական կազմակերպությունների կողմից բանջարաբոստանային մշակաբույսերի տեղական սերմերի ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ, ծրագրեր, մեր ժողովրդի պահանջներին հարիր: Մենք սեփական սերմերով ապահովում ենք այդ ոլորտը` 4-5 տոկոսով, որը շատ ցածր է, բայց պետք է նշենք, որ վերջին տարիներին ՀՀ-ում հատկապես լոլիկի արտադրության բնագավառում տեղի ունեցած մեծ ռեֆորմը` 83 հեկտար վերազինված են ամենաբարձր մակարդակով եւ այնտեղ օգտագործված տեսակները մեծ պահանջարկ են ներկայացնում: Փակվել է այլ երկրներից ձմռան ամիսներին լոլիկի ներկրումը եւ մենք ապահովում ենք մեզ ինքներս եւ ի ուրախություն պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ 1167 տոննա լոլիկ ենք գնում եւ 3280 տոննա արտահանում ենք>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk