Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԲՀԿ-ԱԿԱՆ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Արխիվ 12-16

ԲՀԿ-ԱԿԱՆ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ  ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների   պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից «Իրավունք»-ը պարզեց` միանալու է ՀԱԿ-ի նախաձեռնությունը, որպեսզի  խմբակցությունը դիմի սահմանադրական դատարան: «Կծանոթանամ նրանց  փաստաթղթին, որից հետո կգամ որոշակի եզրակացության»,- ասաց պատգամավորը:

- Ստեղծված իրավիճակում կկարողանա՞ ՀԱԿ-ը հավաքել 27 ստորագրություն եւ դիմել սահմանադրական դատարան:


- Չեմ ուզում նախապես գնահատական տալ: Տեսնենք` ինչպիսի գործընթաց է գնում, պարզ կլինի` որքանով է այդ ամենը ռեալ:


- Տիկին Վարդանյան, երեկ բյուջեի նախագծին ձեռնպահ քվեարկեցիք, ի տարբերություն  ԲՀԿ խմբակցության: Տարբերվող այս մոտեցումը ինչո՞վ էր պայմանավորված:


- Քվեարկությամբ կարելի է վերաբերմունք արտահայտել, հետեւաբար իմ վերաբերմունքն եմ արտահայտել հաջորդ տարվա բյուջեի մասին:


- Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է  տարածել սահմանադրական հանրաքվեի մասին, որտեղ ասվում է` տեղի ունեցածը հազիվ կարելի է համարել ժողովրդի կամարտահայտում: Համաձա՞յն եք  գնահատականի հետ:


- Սոցիալական ցանցերն այսօր հեղեղված են բազմաթիվ նյութերով, փաստարկներով ընտրատեղամասերում տեղի ունեցածի վերաբերյալ: Հերքել, թե չեն եղել 9-րդ ձեւով բերված քվեարկություններ, քվեաթերթիկները փոխարինելու գործընթաց, տեղին չէ: Հետեւաբար, պատկան մարմինները պարտավոր են պատասխանել բոլոր այս հարցերին:


- Այսինքն` համաձա՞յն եք  Քոչարյանի այս գնահատականին:


- Ես արդեն պատասխանեցի:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ