Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

Երբ մեկ հարկի տակ են հավաքվում վաստակավոր գործիչները, քաղաքական այրերն ու այլ ոլորտների լավագույններ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅՐԵՐՆ ՈՒ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

 

AAD.am ռազմահայրենասիրական-բարեգործական կայքը, որն արդեն 6 տարեկան է, ամփոփեց 2015 թվականը` արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությամբ, որը հագեցած էր երգերով, ջերմ խոսքերով, ճանաչված ու սիրված հյուրերով: Անցնելով մրցանակաբաշխության անվանակարգերին` նշենք, որ պատվոգրերի արժանացան ամենատարբեր ոլորտների լավագույնները.

Հայ հեռուստատեսությունում եւ ռադիոյում ներդրած ավանդի համար` պատվոգրի է արժանացել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ:

Հայ թատրոնում ներդրած ավանդի համար պատվոգրի է արժանացել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի ԷՎԵԼԻՆԱ ՇԱՀԻՐՅԱՆԸ:

Հայ պարարվեստում ներդրած ավանդի համար` պատվոգրի է արժանացել ՀԽՍՀ եւ ՀՀ վաստակավոր արտիստ ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԸ:

Հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի է արժանացել  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆԸ:

Հայ սպորտի պատմության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի է արժանացել` ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն, ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահ, ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԸ:

Հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ ներդրած ավանդի համար` հետմահու պատվոգրի է արժանացել` ՀՀ ժողովրդական արտիստուհի ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԸ (մրցանակը ստացավ ամուսինը` ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ):

«Հայ բեմի ոսկե ձայն» անվանակարգին է արժանացել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

Հայ հեռուստատեսության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի է արժանացել հաղորդավար, դերասան, ռեժիսոր, շուրջ 350 ֆիլմերի թարգմանիչ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆԸ:

Տարվա լավագույն գրող է ճանաչվել արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ:

Տարվա լավագույն մշակութային կառույց անվանակարգին է արժանացել «Հայ Արտ» մշակութային կենտրոնը` տնօրեն ՌԻՏԱ ՇԱՐՈՅԱՆ:

Ոլորտում կատարած նշանակալից աշխատանքների եւ ցուցաբերած ակտիվ գործունեության համար` Տարվա լավագույն նախարար է ճանաչվել ՀՀ կրթության եւ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:

Տարվա կին քաղաքական գործիչ է ճանաչվել ՀՀ Երեւան քաղաքի ավագանու անդամ, ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

AAD.am կայքի հետ համագործակցության համար` պատվոգրի է արժանացել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

Ակտիվ գործունեության եւ կատարած աշխատանքների համար` Տարվա լավագույն ԱԺ պատգամավոր է ճանաչվել ՀՀ ԱԺ պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Ակտիվ գործունեության եւ կատարած աշխատանքների համար Տարվա լավագույն ԱԺ կին պատգամավոր է ճանաչվել ՀՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Հատուկ պատվոգրի է արժանացել Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Լրատվամիջոցների հետ  օպերատիվ աշխատանքի եւ ակտիվ գործունեության համար` պատվոգրի է արժանացել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ, գնդապետ ԱՇՈՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ:

Երեւան քաղաքում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար` պատվոգրի է արժանացել Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետ ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ արդյունավետ աշխատանքի համար` պատվոգրի է արժանանցել Ոստիկանության զորքերի 10 33 զորամասի հրամանատար, գնդապետ ԳՈՒՐԳԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Կատարած բարեփոխումների, այգիների եւ կանաչ տարածքների ավելացման, քաղաքի բարեկարգման եւ գեղեցկացման համար` Տարվա լավագույն քաղաքապետ անվանակարգին է արժանացել Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Հայ հավատավոր հոտին ծառայելու եւ կայքի հետ համագործակցության համար` պատվոգրի է արժանացել ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:

Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար` հետմահու պատվոգրի է արժանացել ՀՀ վաստակավոր արտիստուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

Տարվա լավագույն մարզիկ անվանակարգին է  արժանացել  հունահռոմեական   ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն եւ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:

Հայ երաժշտության մեջ ներդրած ավանդի համար պատվոգրի է արժանացել ՀՀ վաստակավոր արտիստուհի ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲԱՅԱՆԸ:

Հայ թատրոնում ներդրած ավանդի համար պատվոգրի է արժանացել Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի ԼՈՒԻԶԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ:

Տարվա լավագույն համահայկական նախագիծ անվանակարգին է արժանացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» նախագիծը, հեղինակ` ռեժիսոր ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆ:

Տարվա լավագույն երգիչ անվանակարգին է արժանացել ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

Տարվա Լավագույն երգչուհի անվանակարգին է արժանացել ՍԻԼՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

Տարվա լավագույն դերասանուհի անվանակարգին է արժանացել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ:

Տարվա լավագույն դերասան անվանակարգին է արժանացել Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան ՆԱՐԵԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:

Տարվա լավագույն հաղորդումներ են ճանաչվել «Համով Զրույց» հաղորդաշարը, հաղորդավար` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ, «Կիսաբաց Լուսամուտներ» հաղորդաշարը, հաղորդավար` ՀՐԱՉ ՄՈՒՐԱԴՅԱՆ, «Սպիտակ անկյուն» հաղորդաշարը, հաղորդավար` ՀՐԱՉՈՒՀԻ ՈՒԹՄԱԶՅԱՆ:

Տարվա լավագույն երգ անվանակարգին է արժանացել «YOU ARE THE ONE» երգը` երգչուհի ՋՈՒՍԻ կատարմամբ:

Տարվա լավագույն հաղորդում է ճանաչվել «Երկրի ռիթմը» հաղորդաշարը, հաղորդավար` ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ:

Նորաձեւության Armo Couture հատուկ անվանակարգում` տարվա լավագույն մոդելի կոչմանն է արժանացել ՍԵԴԱ ՍԵՐՈԲՅԱՆԸ:

Տարվա լավագույն եթերային զույգ են ճանաչվել ԱՐՄԻՆԵ ՃԱՂԱՐՅԱՆՆ ու ՎՐՈՒՅՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:

Տարվա լավագույն լուսանկարիչ անվանակարգին է արժանացել ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Տարվա լավագույն փաստաբան անվանակարգին է արժանացել ՀԱՅԿ ԵԳԱՆՅԱՆԸ:

Տարվա լավագույն հոգեբան անվանակարգին է արժանացել «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր ՄԱՐԻԱՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ:

Տարվա լավագույն բժիշկ անվանակարգին է արժանացել բ.գ.թ., ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսոպաթոլոգ, հոգեթերապեւտ ՄԱՐԱՏ ԶԱՔԱՐՅԱՆԸ:

Տարվա ընկեր անվանակարգին է արժանացել դերասանուհի ԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

Տարվա լավագույն ոճաբան անվանակարգին է արժանացել վարսահարդար ԿԱՐԵՆ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ:

Տարվա հայուհի անվանակարգին է արժանացել երգչուհի ՆԱՐԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Տարվա լավագույն պարային խումբ է ճանաչվել «ՄԱԳԱԴԱՆՍ» պարային համույթը:

Տարվա լավագույն երաժիշտ է ճանաչվել ջութակահար ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

 

Տարվա լավագույն կոմպոզիտոր է ճանաչվել ԼԻԱՆԱ ԱՆԴՐԻԱՍՅԱՆԸ:

Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար պատվոգրի է արժանացել ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախագահ ՎԱՉԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:

Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար պատվոգրի է արժանանում ԵԿՄ Երեւանի վարչության պատասխանատու ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Ինչպես նաեւ AAD.am կայքի հետ համագործակցության համար Հատուկ պատվոգրի արժանացան` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, aad.am կայքի կողմից կազմակերպված step by step երաժշտական մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր ՆԱՐԻՆԵ ԶԱՐԻՖՅԱՆԸ, ՀՀ վաստակավոր արտիստուհի ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԸ, երգիչ ՆԱՐԵԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, օպերային երգչուհի, վոկալի մասնագետ` ՄԱՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ, երգչուհի ԴԱԼԻԹԱՆ, Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան 155 դպրոցի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, Երեւանի Գ. Վարդանյանի անվան 192 հիմնական դպրոցի տնօրեն ԱԼԼԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, Երեւանի Հրանտ Դինքի անվան 44 հիմնական դպրոցի տնօրեն ՄԱՐԻՆԱ ՏՈՆՈՅԱՆԸ, փաստաբան ԳԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ եւ այլք:

Հավելենք, որ վերոնշյալ կայքի գաղափարների ու դրանց իրագործման շնորհիվ միայն այս տարի՝ շուրջ 200-ից ավելի կարիքավոր ընտանիքներ ստացել են սննդի, հագուստի եւ ֆինանսական օգնություն: 150 մանուկներ մասնակցել են հունիսի 1-ին կազմակերպած միջոցառմանը, որտեղ արժանացել են նվերների` սննդի եւ խաղալիքների տեսքով: ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի եւ ՀՀ այլ շրջանների շուրջ 400 աշակերտներ գիտելիքի օրվա կապակցությամբ ստացել են անհրաժեշտ գրենական պիտույքներ:


Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Լուսանկարները` «Երևան Երևանցիներ» ֆեյսբուքյան էջի

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված