«ՆԱԽԱԳԻԾ, ՈՐՏԵՂ ԿՈՏՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ»
Արխիվ 12-16«ՆԱԽԱԳԻԾ, ՈՐՏԵՂ ԿՈՏՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՎՈՐ
ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ»
Այսօր U Can studio-ն դարձավ հինգ տարեկան: Ավելին` օրը կրկնակի տոն է U can-ցիների համար, որովհետեւ դեկտեմբերի 9-ը նաեւ U can-ի տիրուհու` ՄԱՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ծննդյան տարեդարձի օրն է: Այս առթիվ «Իրավունքը» զրուցեց մեկ տարի առաջ կայացած U can հեռուստատեսային նախագծի մասնակիցներից մի քանիսի հետ, որոնք այսօր արդեն կայացած մոդելներ են կամ իրենց գտել են մի նոր ոլորտում: Ի դեպ, հիշեցնենք, որ U can studio-ի մոդելային նախագիծը 2014 թվականին «Զարուհի» ամսագրի կողմից ճանաչվել էր որպես «Տարվա լավագույն հեռուստատեսային նախագիծ»:
«ՄԱՆԵԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԱՊԱՑՈՒՑԵԼ ԲՈԼՈՐԻՆ, ՈՐ` ԱՅՈ, ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ»

Մեզ հետ զրույցում U can-ի ամենակրեատիվ եւ ռոմանտիկ մասնակիցներից մեկը` ԱՐԹՈՒՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ, նախ նշեց. «Սրտանց շնորհավորում եմ մեր սիրելի Մանեին` U can մոդելային դպրոցի 5-ամյակի կապակցությամբ, ցանկանում եմ նորանոր հաջողություններ, նվաճումներ` իր սիրելի, բայց միաժամանակ շատ բարդ գործում: Ցանկանում եմ միմիայն հաղթանակներ թե՛ իրեն, թե իր մոդելներին, որոնց սիրում ու պահպանում է զավակների պես: Բոլորը տեղյակ են, որ Հայաստանում շատ դժվար է ստեղծել մի նախագիծ, որը կարող է հաջողության հասնել շատ կարճ ժամանակահատվածում: Միմիայն համարձակ մարդը կարող էր քաջատեղյակ լինելով հայկական մենթալիտետից` ձեռնամուխ լինել ու ստեղծել մի նախագիծ, որտեղ կոտրվում են հազարավոր կարծրատիպեր: Լինելով թույլ սեռի ներկայացուցիչ` Մանեին հաջողվեց ապացուցել բոլորին, որ` այո, դու կարող ես, որի համար նա միայն հիացմունքի է արժանի: Բրավո»: Ապա հավելեց. «Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ ինձ տվեց U can-ը: Այն ինձ համար մի դպրոց էր, որտեղ չէինք սպասում դասամիջոցի… Վստահ եմ` բոլոր 14 մոդելներն էլ կհամաձայնվեն ինձ հետ, որ չեն փոխարինվի երբեք այն ջերմ 6 ամիսները, որտեղ մենք անցկացրեցինք միասին U can մոդելային նախագծի շրջանակներում: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում մոդելային գործունեության մեջ իմ հաջողությունների համար, որոնք մինչ այժմ շարունակվում են եւ կշարունակվեն` շնորհիվ պրոֆեսիոնալ մոդելների «ինկուբատոր» U can-ի», - եզրափակելով խոսքը` շեշտեց Ա. Թադեւոսյանը:
«ԳՈՐԾԻ՛Ր U CAN, ՉԷ ՈՐ ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ»
Միանալով Ա. Թադեւոսյանի շնորհավորանքներին` U can-ցի ՆԵԼԼԻ ՊՈՂՈՍՅԱՆՆ էլ ընդգծեց. «U can-ի, հատկապես Մանեի շնորհիվ լրիվ մեկ այլ աշխարհի դռներ բացվեցին մեր բոլոր մասնակիցների առաջ…Նախագծում անցկացրած ամսիները կյանքիս ամենակարեւոր եւ հետաքրքիր օրերն են եղել, որը մեծ դաս է եղել հետագայի համար եւ ոչ միայն մոդելային ասպարեզում: Իսկական ապաստարան են եղել թե՛ U can-ը, եւ թե՛ Մանեն` իր խորիմաստ, հարազատ խորհուրդներով եւ աջակցությամբ: Շնորհակալ եմ` նման անմոռանալի, հեքիաթային եւ խենթ օրեր պարգեւելու համար, ինձ համար U can-ը հիմքն էր` մոդելային կյանքը ճանաչելու հարցում»: Իսկ ՍԱՐՈ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ, ով այսօր հայտնի է ոչ միայն մոդելային ասպարեզում, այլ նաեւ տեսահոլովակներում ու ֆիլմերում իր
դերակատարումներով, սկսեց իր խոսքը մաղթանքներով. «U can, շնորհավոր ծնունդդ: Ցանկանում եմ քեզ շատ բարձրահասակ եւ բարետես մոդելներ, մասնակիցներ, թող քո անվան տակ բազմաթիվ մոդելներ քայլեն մեծ բեմերում, թող որ քո բարետես սաները ժպտան ամենալավ լուսանկարիչների ֆոտոշարքերում: Ուրախությամբ եմ հիշում այն ամիսները, որ անցկացրեցինք միասին, շատ բան քաղեցինք քեզնից ու սովորեցինք, որ կարող ենք: Եվս մեկ անգամ կմասնակցեի այս նախագծին: Ցանկանում եմ, որ անունդ երկար ապրի ու նորանոր մեծ բեմեր պատրաստի մեր համար: Գործի՛ր U can, չէ որ դու կարող ես»:
«U CAN-ՈՒՄ ԱՊԱԳԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ Է»
Իր յուրօրինակ ֆոտոշարքերով հայտնի եւ նորաձեւության բազմաթիվ ցուցադրություններում իր դեֆիլեով առանձնացող ՄԱՐԻԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ հետեւյալն ասաց. «Լինելով U Can-ի մի փոքրիկ մասնիկը` նույնպես միանում եմ շնորհավորանքներին: Հիշողությունները կապված ստուդիայում ուսանելու տարիների եւ նախագծի հետ շատ են ու հաճելի: Ցանկանում եմ` աշխատանքային նոր ձեռքբերումներ եւ առաջընթաց, սաների անսպառ հոսք ու լավագույն կադրերի պատրաստում` դեպի նորաձեւության հետաքրքիր աշխարհ»: ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԸ, ով այսօր զբաղվում է տեսահոլովակների նկարահանմամբ եւ գովազդային բիզնեսով, եւ շատ շուտով հանրության դատին կհանձնի իր նոր զուգերգը` անդրադառնալով U can-ի 5-ամյակին` նշեց. «U can-ի շնորհիվ ես կարողացա գտնել ինքս ինձ, ունեցա առաջխաղացում, որոշ չափով
իրականացրեցի իմ երազանքներից մեկը: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Մանեին եւ Արմինին` մեր հետ տանջալից աշխատելու համար: Մաղթում եմ U can-ին առաջխաղացում, թող զբաղեցնի իր արժանի տեղը այս ասպարեզում: Առողջություն եւ համբերություն U can-ի անձնակազմին»: Նախագծի ընթացքում մշատապես իր տարբերվող կարծիքով առանձնացող ՍՐԲՈՒՀԻ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ նույնպես U can-ին եւ U can-ցիներին մաղթեց առաջադիմություն, բազում հաղթանակներ եւ խաղաղ կյանք. «Քանի որ U can-ում ապագան խոստումնալից է, ես ուրախ եմ, որ նրա մի մասն եմ կազմում: Միաժամանակ շնորհավորում եմ նրա
ղեկավարին` Մանեին, ծննդյան օրվա կապակցությամբ եւ ցանկանում առողջություն ու երջանկություն»:
«ԹՈՂ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԼՔԵՆ U CAN-ԻՆ ԵՎ ՎԵՐԱԾՎԵՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ»
«Իմ սիրելի U can, սրտանց շնորհավորում եմ 5-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ ամբողջ անձնակազմին առողջություն, բարգավաճում,
նորանոր ձեռքբերումներ, կրեատիվ եւ որակյալ ֆոտոշարքեր, հետաքրքիր համագործակցություններ եւ բիզնեսի ընդլայնում», - ահա այսպիսի գեղեցիկ ցանկություններով մեզ հետ կիսվեց U can-ի մասնակիցներից ՍՅՈՒԶԻ ԱԶԱՐՅԱՆԸ, ով մոդելային գործունեությանը զուգահեռ այս տարի ստացավ մագիստրոսական կրթություն: ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԸ, միանալով մյուս U can-ցիներին, օրիգինալ բարեմաղթանքներ հղեց. «Շնորհավորում եմ ծննդյան տարեդարձի
առթիվ: Մաղթում եմ լավ տրամադրություն, կարերայի առաջխաղացում, լավ ընկերներ: Թող երազանքները երբեք չլքեն U can-ին եւ վերածվեն իրականության»: Ամփոփելով բոլոր ցանկությունները, կարծիքներն ու մաղթանքները` U can հեռուստատեսային նախագծի հաղթող ՌՈՒԶԱՆՆԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ավելացրեց. «Շնորհակալություն` նման հաջողության եւ փոփոխության համար»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk