Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՔԵԹԻ ՓԵՐԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԵՐԳՉՈՒՀԻՆ

Արխիվ 12-16

ՔԵԹԻ ՓԵՐԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ԵՐԳՉՈՒՀԻՆ

 

Ըստ Forbes  ամսագրի,  երգչուհի Քեթի Փերին ճանաչվել է այս տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհին: Տարվա ընթացքում նա վաստակել է 135 մլն դոլար: Ամսագրի փոխանցմամբ` երգչուհին նման արդյունքի է հասել, շնորհիվ այն շոուների, որոնց իրականացման համար կնքել է գովազդային  բազմաթիվ պայմանագրեր:

Վարկանշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է բրիտանական «One Direction» երաժշտական  խումբը: Խմբի երաժիշտների տարեկան եկամուտը կազմել է 130 մլն դոլար: Իսկ ահա ամերիկացի քանթրի- երաժիշտ Գարդ Բրուքսը 90 մլն դոլար եկամուտով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Վարկանշային աղյուսակում հայտնվել են նաեւ Թեյլոր Սվիֆթը, Քելվին Հարիսը, Ջասթին Թիմբերլեյքը եւ Լեդի Գագան:

Աղյուսակում չի հայտնվել երգչուհի Ադելի անունը, որի «25» անվամբ ալբոմը մինչ օրս վաճառվում է ռեկորդային թվերով: Ամսագիրը խոստացել է նրա եկամուտների ստույգ թիվը ներկայացնել հաջորդ տարի:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ