Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

Զարմացած

Արխիվ 12-16

 

 

Վաղուց ոչ գվվում էր, ոչ բվվում էր ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ, նույնիսկ հասցրել էինք կարոտել, քանզի ոչ միայն խորհրդարանում, այլ նույնիսկ «Ֆեյսբուքում» ծպտուն չէր հանում: Եվ ահա Վարդան Սիվիլիթասիչը խոսեց, եւ պարզվում է, որ հանրաքվեի օրը նա զարմանալիորեն որոշել էր իրեն հետախույզի տեղ դնել.

«Քվեարկության հատուկ գնացել էի ուշ երեկոյան, որպեսզի պատկերացում կազմեի օրվա ընթացքում քվեարկողների թվի եւ քվեարկության ընթացքի մասին, նաեւ` հարցուփորձի միջոցով: Երբ սեղանի հետեւում նստած հանձնաժողովի անդամը, մատյանի էջերը թերթելով, փորձում էր գտնել իմ անունը, նկատեցի, որ արդեն օրվա վերջում հազիվ 30 տոկոսն էր քվեարկել»: Այնուհետ մեր Ջեյմս Բոնդը ծանոթանալով իր ընտրատեղամասի արդյունքներին, 144-ը` «այո», 328-ը` «ոչ», եկավ խորիմաստ եզրակացության, որ ամբողջ երկրով է նույն պատկերը, եւ եզրակացրեց. «Ես կարծում եմ, որ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել լրջագույն հանցագործություն, որի արդյունքում հայ ժողովուրդը զրկվել է Հայաստանի ապագային վերաբերող ամենակարեւոր հարցի շուրջ իր կամքն արտահայտելու հնարավորությունից»: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է հորդորել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը, որպեսզի անպայման պարգեւատրի իր լրտեսական ուսումնական հաստատությունների շրջանավարտ Օսկանյանին` փայլուն արդյունքի համար: Հայրենիքը, այսինքն` Ամերիկան, նրան չի մոռանա:
Սակայն Ամերիկան, պարզվում է, զարմանալիորեն երախտամոռ է գտնվել իր գրանտակերների եւ շպիոնական կուրսերի երիտասարդ շրջանավարտների նկատմամբ, ավելին` բավականին դրական գնահատելով հանրաքվեն, կոտրել է նրանց նուրբ սրտերը: Ու այդ կոնտինգենտը սկսել է իր կերակրիչ «քեռի Սեմին» ամոթանք տալ, որը կարելի է ամփոփել «Ժառանգության» խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ բանաձեւով. «Դժվար թե ավելի խայտառակ հայտարարություն լիներ, քան արել է ԱՄՆ դեսպանատունը»: Զարմանալի է, արդյոք այդ ջահելները մոռացել են ժողովրդական իմաստնությունը, որ չի կարելի թքել այն ջրհորի մեջ, որից խմում ես: Բա որ վաղը դեսպանը նեղանա ու բոլորիդ կաթիկից կտրի, ի՞նչ եք անելու...
Կաթողիկոս Գարեգին Երկրորդը իր նստավայրում ընդունել է Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովին: Սովորական լուր է, կաթողիկոսը արտերկրից ում ասես կարող է ընդունել, բայց ապշեցուցիչ ձեւով դրան ցավագին արձագանքեց քաղաքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ: Ահավասիկ` մի փոքրիկ մեջբերում նրա խորաթափանց փորձագիտական կարծիքից. «Բայց խի՞, էլի... Քլորամինով Մայր Տաճարը մաքրել է պետք... Այսինքն, Ռուսաստանից եկած ամեն մի անթրաշ գրպանահատ համբալ պիտի արժանանա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը: Կարող ա՞ դա էլ ա ԵՏՄ շրջանակներում Հայաստանի «պարտավորությունների» ծիրին մեջ: Գժվել ե՞ք, արա՛»: Զարմանալով հանդերձ, մնում է ընդամենը հռետորական հարց հնչեցնել` իսկ ի՞նչ պետք է սովորեն այդ քաղաքագետից մայր բուհում քաղաքագիտություն ուսումնասիրող ուսանողները:
Կրոնի հարցում էլ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ զարմանալիորեն ծայրահեղությունից ծայրահեղություն է ընկնում: Այն դրվագներից, որ մահմեդականներին չվիրավորելու համար արգելում էին տոնածառ դնելը եւ աշխատավայրում խաչ կրելը, այլեւս ոչ ոք չի զարմանում: Բայց ահա ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպը եւ Ֆրանսիայի ազգայնական կուսակցապետ, ՏԻՄ ընտրություններում հաղթանակած Մարին Լեպենը կոչ են անում գրողի ծոցն արգելել իսլամը, ոչ մի մահմեդականի ներս չթողնել եւ փակել մզկիթները: Սկսեցին սեփական քաղաքացիների կրոնական ավանդույթները հանուն մահմեդականների տրորելով, իսկ հիմա զարմանալիորեն ուզում են աշխարհի մեկ քառորդի ոչ մի ներկայացուցչի ներս չթողնել: Լավ, ո՞րն է ձեր, գրողը տարած, «եվրոպական չափանիշը»` գոմիկների ամուսնություննե՞րը, թե` իսլամի արգելքը: Իսկ Ֆրանսիայի վարչապետ Մանուլ Վալֆը հայտարարել է, որ պետք է փակել «արմատական մզկիթներն ու ընկերությունները եւ արտաքսել մեր արժեքների դեմ հանդես եկող ու արմատական գաղափարներ քարոզող բոլոր արտասահմանցիներին»: Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր, եթե հանկարծ որեւէ բարձրաստիճան պաշտոնյա Հայաստանում հայտարարեր, որ պետք է փակել բոլոր աղանդները եւ արտաքսել բոլոր աղանդավորական քարոզիչներին: Ուրեմն ձեզ կարելի է, մեզ չի՞ կարելի: Բայց, միեւնույնն է, մենք գոնե հստակ գիտենք որոնք են մեր արժեքները, ու վաղ թե ուշ երկիրը կմաքրենք բոլոր տեսակի վարակներից: Իսկ դուք դեռ կողմնորոշվեք...

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված