Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով «Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»

2017-Ի ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ Է

Արխիվ 12-16

2017-Ի ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ Է

 

Ընդունված է ասել, որ ցանկացած հերթական ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո անմիջապես մեկնարկում է հաջորդ ընտրությունների ընտրարշավը: Դա առավել եւս վերաբերում է այժմյան ներքաղաքական իրավիճակին` քաղաքական ուժերը դեռեւս սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթացքն էին ծառայեցնում 2017-ի ԱԺ ընտրություններին, իսկ հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո այդ գործընթացն էլ ավելի թափ առավ: Առավել եւս, որ 2017-ին ԱԺ պատգամավորի կարգավիճակը լինելու է ավելի բարձր, քան հիմա:

ԿՐՔԵՐ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՇՈՒՐՋ

Բնական է եւ սպասելի էր, որ «ոչ»-ի ճամբարի գործնականում բոլոր ներկայացուցիչները աղմուկ կբարձրացնեն «ահավոր կեղծիքների» մասին: Ու թեեւ ռեալ փաստերը շատ քիչ են, դա չի խանգարում Լյովիկ Զուրաբյանին հայտարարել «կես միլիոն կեղծված քվեների» մասին, իսկ տարատեսակ արեւմտյան կառույցներին, այդ թվում` ԵԽԽՎ-ին ու էկզոտիկ անուններով դիտորդական առաքելություններին, առանց փաստական հիմքերի մերկապարանոց հայտարարել կեղծիքների եւ «ոչ լեգիտիմ» արդյունքի մասին: Դե պարզ է, «քեռի Սեմին» չհաջողվեց քվեարկությունից առաջ, քվեարկության ժամանակ եւ քվեարկությունից հետո ստեղծել մայդանային ալիք, ու հիմա այդ ձեւով արտահայտում են իրենց վերաբերմունքը: Եթե նույնիսկ ապահովված լիներ իդեալական քվեարկություն, հայտարարությունների ձեւակերպումները ավելի մեղմ չէին լինելու, ու թերեւս, բնական է, որ իշխանությունները, կարծես թե, գնալով հակվում են այդպիսի գնահատականները, ժողովրդի խոսքով ասած, «շան տեղ չդնել»: Մասնավորապես ՀՀԿ-ի ներկայացուցիչները արդեն հասցրել են բավականին արհամարհական բնորոշումներ տալ ԵԽԽՎ-ի հնչեցրած գնահատականներին: Ինչեւէ, այդ միտումը միայն ու միայն ողջունելի կարելի է համարել, քանզի ՀՀ իշխանություններին պետք է առավելապես հետաքրքրի ՀՀ քաղաքացիների, այլ ոչ թե տարատեսակ օտարների կարծիքը:
Ինչեր ցույց տվեց բուն հանրաքվեի ընթացքը: Մի պարզ իրողություն` որ արմատական ընդդիմադիրները` ի դեմս ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ «Նոր Հայաստանի», ի ցույց դրեցին սեփական կատարյալ սնանակությունը: Եթե «Ժառանգության» թերեւս միակ խախտում հայտնաբերող վստահված անձը Զարուհի Փոստանջյանն է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ ողբալի վիճակում է այդ կուսակցությունը: Իսկ, ընդհանուր առմամբ, սահմանադրական հանրաքվեի ընթացքում երեւաց ընդդիմադիր վերահսկողական համակարգի կատարյալ դեգրադացիան: Եթե Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի ռեժիմների օրոք ընդդիմությունը իր հայտարարածն ապացուցում էր` ձեռքին ունենալով ամփոփիչ արձանագրությունների ստորագրված ու կնքված պատճեններ գրեթե բոլոր ընտրատեղամասերից, ապա այժմ ե՛ւ ընդդիմադիրները, ե՛ւ դիտորդները այդպիսի փաստաթղթեր գրեթե ոչ մի տեղ չեն վերցրել:

Իրավապահ մարմիններն ու ԿԸՀ-ն էլ հիմնականում ահազանգերին ընթացք էին տալիս` հիմնվելով ոչ թե գրավոր դիմում-բողոքների վրա (դրանք գրեթե չկային), այլ` ելնելով լրատվամիջոցների հրապարակումներից: Եվ ստացվեց, որ այս պահի դրությամբ մեր երկրում ամենաարդյունավետ ընդդիմությունը մամուլն է:
Ի դեպ, որոշ քանակով առկա են տեղամասերի արդյունքները վերահաշվարկելու կամ անվավեր ճանաչելու դիմումներ, որ հիմնականում կազմված են տարատեսակ գրանտակեր կառույցների ներկայացուցիչների կողմից: Ու դրան ի պատասխան էլ, ՀՀԿ-ի որոշ վստահված անձինք նույնպես վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել:
Դե, ինչ վերաբերում է Ազատության հրապարակում ծվարած «փրկչիստներին», ապա նրանց «շուրջօրյա պայքարը» եւ «սկսված հեղափոխությունը» կրում են տոտալ եւ անիմաստ բնույթ, ու ավելի վատ վիճակում են, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած «գեղի կլուբը»: Ցերեկային ակցիաներին ներգրավվող քաղաքացիների քանակն անշեղորեն պակասում է, ու ինչքան էլ «Հիմնադիր խորհրդարանի» պարագլուխները հարթակից գոռան «երկիրն արյունով կառուցելու» մասին, միեւնույնն է, ոչինչ էլ չի լինելու` ԱԱԾ-ն դեռ նոյեմբերի 25-ին էր ձերբակալել արյուն թափողներին` իրենց զենքերով հանդերձ: Ու ոչինչ չի կարող փոխել եւ Րաֆֆի Հովհաննիսյանն իր սրտաճմլիկ ճառերով, քվեաթերթիկ պատռելով, անգամ, եթե գլխի վրա կանգնի:

ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ամենաուղիղ տեքստով 2017-ի ընտրություններին պատրաստվելու մասին խոսեց ՕԵԿ-ը: «Ոչ»-ի կողմնակից այդ կուսակցությունը, խոսելով խախտումների մասին եւ պահանջելով պատժել ընտրակեղծարարներին, այնուամենայնիվ, մտադիր չէ դիմել Սահմանադրական դատարան, եւ դա շատ պարզ հիմնավորումով` «այո»-ները կրկնակի ավելի են, քան` «ոչ»-երը, ինչն այդպիսի քայլը դարձնում է իմաստազուրկ: Փոխարենը ՕԵԿ-ականները, որպես համակարգային փոփոխությունների միակ գործուն մեխանիզմ, տեսնում են 2017-ի ընտրությունները:
Այլ է ՀԱԿ-ի պարագայում: Այդ կուսակցությունն արդեն հայտարարել է ՍԴ դիմելու մտադրության մասին եւ ուզում է փորձել հավաքել դրա համար անհրաժեշտ 27 պատգամավորների ստորագրությունները: Սակայն նույնիսկ ՀԱԿ խմբակցության ներսում այդպիսի դիմում ստորագրելը միակամ չէ, ու բացի Լյովիկ Զուրաբյանից, Արամ Մանուկյանից եւ Գագիկ Ջհանգիրյանից, մյուսները կամուկացի մեջ են ու դա չեն էլ թաքցնում: Նույն մոտեցումն է նաեւ ԲՀԿ-ի քոչարյանական թեւում` այդտեղի պատգամավորները չեն դրսեւորում ոգեւորություն եւ շտապողականություն: Դե, իսկ «Ժառանգության» միակ եւ լաչառ ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանով վերքին դարման չես անի: Ինչ վերաբերում է տիկին Փոստանջյանի` ԱԺ ամեն նիստին մի քանի անգամ «ռեժիմի կործանման» թեմայով ունեցած հոգեցունց ելույթներին, ապա դրանք հաստատ ի զորու չեն «Ժառանգությանը» թեկուզ նվազագույն վարկանիշով ապահովել:
Լրիվ այլ է Նիկոլ Փաշինյանի պարագան: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրը արդեն իսկ շեշտել էր, որ հանրաքվեի ելքը, իր կարծիքով, երկրի ճակատագրի վրա էական ազդեցություն չի ունենա, ու շարադրել է համակարգային իշխանափոխության սեփական կոնցեպցիան, որը կրկին հիմնականում պտտվում է 2017-ի ընտրությունների շուրջ:
Անշուշտ, կուսակցաշինության որոշակի գործընթացներից հետո իրենց ասելիքը կասեն եւ Էդմոն Մարուքյանի մաքուր արեւմտամետ «Լուսավոր Հայաստանը» եւ Արա Աբրահամյանի քոչարյանակենտրոն «Ազգային միասնությունը»:
Իսկ ինչ վերաբերում է «այո»-ի ճամբարին, ապա ԱԺ արդեն այս նստաշրջանին կարծիքները ամենեւին էլ նույնական չեն: Ե՛վ ՀՅԴ-ի, ե՛ւ ԲՀԿ-ի պարագայում, թեեւ չեն բացառվում ՀՀԿ-ի հետ կոալիցիայի տարբերակները, այնուամենայնիվ, ամենատարբեր հարցերում, այդ թվում եւ բյուջեի, հնչում են քննադատություններ, ու ՀՅԴ-ն արդեն կողմնորոշվել է բյուջեին կողմ չքվեարկելուն: ՀՀԿ-ի ռազմավարությունն էլ արտահայտվել է Սերժ  Սարգսյանի` հանրաքվեից անմիջապես հետո հնչեցրած ելույթում, ուր շեշտը դրվել է մի կողմից օրենսդրական հսկայածավալ աշխատանքի վրա, որը անհրաժեշտ է նոր Սահմանադրության համակարգը համապատասխանեցնելու համար, մյուս կողմից` այլ ուժերի հետ առողջ մրցակցության եւ կառուցողական համագործակցության շարունակելիության գաղափարի վրա, որի օրինակն արդեն եղել է հանրաքվեին նախապատրաստվելիս եւ ավելի վաղ` սահմանադրական քննարկումների ընթացքում: Համենայնդեպս, այդտեղ պետք է առանձնացնել այն կարեւոր թեզը, որ Հայաստանի ներսում «ճակատների» բաժանվելը անթույլատրելի ճոխություն է:
Իսկ թե ով ինչքան հաջողություն կունենա 2017-ի ընտրություններին` դա կախված է ոչ միայն հաջող, նորարարական, արդյունավետ քարոզչությունից, այլեւ ռեսուրսներ կուտակելուց: Լուրջ հայտ կարող են ներկայացնել միայն այն կուսակցությունները, որոնք ի զորու կլինեն բոլոր ընտրատեղամասերում մարդիկ ունենալ, ինչպես նաեւ քաղաքացիների հետ անմիջապես աշխատել բոլոր մարզերում: Իսկ այսօր այսպիսի ռեսուրս ունեն բավականին քչերը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ)Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում«Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյաՄակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով«Հրապարակ». Արմավիրի մարզպետի «վհուկների որսը»Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված