Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ) Նման նշանները վկայո՞ւմ են խոշոր պատերազմի մոտենալու մասին (Տեսանյութ) Հայաստանում 90-ականների շունչ էր. Haddaway-ը, Mr. President-ը, Dr. Alban-ը և Boney M.-ը մեկ բեմում «Ահեղ դատաստանի» ձմեռ է գալիս. Ուկրաինական պաշտոնյա Մակրոնը Թրամփի հետ պայմանավորվել է «լուրջ բանակցություններ սկսել» Ուկրաինայի հարցով

ԱՐՈՆՅԱՆԻ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԻ ՈՉ-ՈՔԻՆԵՐԻ ՆՈՐ ՇԱՐՔԸ

 

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը այս օրերին Լոնդոնում մասնակցում է London Chess Classic մրցաշարին, որտեղ հայ գրոսմայստերի 9 մրցակիցներն էլ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակից են: Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեւոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնությունում դարձել է առաջնության փոխչեմպիոն, ուստի հայ շախմատիստի լավ մարզավիճակի հետ կապված հարցեր առաջանալ չեն կարող:

Այսպես, Լոնդոնի մրցաշարի անցած երեք տուրերում հայ գորսմայստերը երեք ոչ-ոքի է գրանցել իր հաշվին: Առաջին տուրում իտալացի Ֆաբիանո Կարուանայի, երկրորդում` աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ երրորդում հայ գրոսմայստերը միավորը կիսեց անգլիացի Մայքլ Ադամսի հետ: Թեեւ նման մրցակիցների հետ հավասար արդյունքն էլ կարող է նորմալ համարվել, բայց նկատենք, որ ոչ-ոքիների շարանը վերջին ժամանակներս Արոնյանի համար կարծես դառնում է վիճակագրություն: Ամեն դեպքում, եթե նախկինում միայն հաղթանակն էր բավարար, ապա արդեն իսկ ոչ-ոքի արդյունքները մարզասերների կողմից ընկալվում են որպես հաղթական արդյունք, ինչն անշուշտ Հայաստանի առաջատար շախմատիստին մտածելու տեղիք պետք է տա:
Ի դեպ՝ վարկանիշային աղյուսակի տվյալներով, որոնք օրեր առաջ հրապարակել է ՖԻԴԵ-ն, մրցաշարային աղյուսակի առաջատարը Անիշ Գիրինի վարկանիշը 2784 է, իսկ Արոնյանինը՝ 2788. Լեւոնն առաջադիմել է մեկ աստիճանով, ամենայն հավանականությամբ, Հայաստանի հավաքականի կազմում փոխչեմպիոն դառնալու փաստի հաշվին:
Շարունակելով Լեւոն Արոնյանի մրցաշարային ակտիվության թեման` նշենք, որ 2016 թվականը Արոնյանը կմեկնարկի «կորուստով»: Հայ գրոսմայստերը չի մասնակցի Վեյկ Ան Զեե քաղաքում հունվարի 15-ից 31-ը կայանալիք Tata Steel Chess 2016-ի 78-րդ սուպերմրցաշարին, որի քառակի չեմպիոն է: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին մասնակցությունը եւս գրեթե անհասանելի էր դարձել Արոնյանի համար, եւ դա թերեւս կլիներ ամենամեծ կորուստը 2016 թվականի համար:  Փրկեց միայն այն, որ հավակնորդների մրցաշարի վերջին 8-րդ մասնակցին առաջարկում է կազմակերպիչ երկիրը, եւ քանի որ մրցաշարն անցկացվելու է Մոսկվայում՝ «Տաշիր» ընկերության հովանավորությամբ, մրցաշարի 8-րդ մասնակիցը դարձավ հենց Լեւոն Արոնյանը: Մնում է սպասել, թե ինչպես վերջինս կօգտագործի իր հնարավորությունը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցըԸստ Ֆիդանի՝ Թուրքիան և ԱՄՆ-ն կարող են սերտ համակարգմամբ գործել ԿովկասումՓաշինյանը խնդիր ա դրել կամ իր առաջ են դրել ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնել, բերել մի ուրիշ ուժՏիգրանաշենը Հայաստանի սուվերեն տարածքն է, պիտի պաշտպանենք մեր հայրենիքի հատվածները․ ԱբրահամյանՔՊ-ականը հիմնավորում է, թե ինչու պետք է պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանանԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և պաշտպանել պառակտվող անկախ պետականությունը․ Զաքարյան Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» ՀՀ Անկախության օրը ներկայացել է հայկական տարազովՀամաշխարհային տնտեսությունն ավելի է զգուշանում ԱՄՆ-իցԻրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնըՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՀսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ)Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում»Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկԱմերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված