Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ` Ո՛Չ ԹԱՑ, Ո՛Չ ՉՈՐ. «ԻՄ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐՄԱԼ Է ԵՂԵԼ»

Արխիվ 12-16

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱԿ-ԻՆ` Ո՛Չ ԹԱՑ,  Ո՛Չ ՉՈՐ.

«ԻՄ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐՄԱԼ Է ԵՂԵԼ»

 

«Իրավունք»-ն այսօր ԲՀԿ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանից  հետաքրքրվեց` ինչո՞ւ Գյումրիում «ոչ»-ը առավել էր` նոր սահմանադրությանը: «Բացատրելու խնդիր չկա,  ժողովրդի որոշումն ու ցանկությունն է: Գյումրին հոգսաշատ քաղաք է, մեզ համար դա սպասելի էր: Գյումրին շատ խնդիրներ ունի, որոնք կամաց-կամաց լուծվում են: Եվ նախորդ ընտրությունների  համեմատ` տրամադրությունն էլ փոխվում է: Տոկոսային առումով այս ընտրությունը մի քայլ առաջ էր»,- ասաց պրն Գրիգորյանը:

Հիշեցնենք` նոր սահմանադրության համար  ձայներ ապահովելու համար  հօգուտ իշխանության աշխատում էին   ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Գյումրու քաղաքապեռ Սամվել Բալասանյանը եւ երկու ընտրատեղամաս էլ վստահվել  է Վարդան Ղուկասյանին` պարապ չմնալու համար:

Մեր մյուս հարցին, թե լրատվամիջոցներն արդեն գրում են`Մարտուն Գրիգորյանը շանսերը քաղաքապետ դառնալու հօդս ցնդեցին, ԲՀԿ պատգամավորն ասաց. «Լավ էլի, նմանատիպ ստից հարցեր, անլուրջ է»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը հայտարարում է, որ կեղծվել են ընտրության արդյունքները:  Համամի՞տ է պատգամավորն այս հայտարարության հետ: «Ես չգիտեմ: Գյումրիում նորմալ է եղել: Իմ ընտրատարածքում նորմալ է եղել»,- ասաց ԲՀԿ խմբակցության անդամը:

«Ընտրախախտումներ ու լցոնումներ չե՞ն եղել»,- հստակեցրինք օրենսդիրի անդամից:

«Նորմալ է եղել»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ